Ադրբեջանը նշել է Հայաստանի հետ իրական և տևական խաղաղության հիմնական պայմանը
Հունիս 19, 2024 14:31 Asia/Tehran
Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տևական խաղաղության պայմանագրի կնքման հիմնական պայմանն Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնությունների դադարեցումն է. այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:
«Այդ պահանջներն ամրագրված են ՀՀ բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, մասնավորապես՝ Հայաստանի Սահմանադրությամբ, որն ուղղակիորեն հղում է անում Հայաստանի անկախության հռչակագրին, որը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման կոչ է անում», - ասել է նա: