ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիայից Caesar հաուբից գնելու Հայաստանի ծրագրերը
https://parstoday.ir/hy/news/world-i219446-ՌԴ_ԱԳՆ_ն_մեկնաբանել_է_Ֆրանսիայից_caesar_հաուբից_գնելու_Հայաստանի_ծրագրերը
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանել է Ֆրանսիայից Caesar ինքնագնաց հաուբից գնելու Հայաստանի ծրագրերը:«Ես չգիտեմ տարածաշրջան, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները կբարելավեն իրավիճակը», - ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է պաշտոնյան։ Նա հավելել է, որ հայտարարությունն ամբողջությամբ վերաբերում է Հարավային Կովկասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2024 14:37 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիայից Caesar հաուբից գնելու Հայաստանի ծրագրերը

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանել է Ֆրանսիայից Caesar ինքնագնաց հաուբից գնելու Հայաստանի ծրագրերը:«Ես չգիտեմ տարածաշրջան, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները կբարելավեն իրավիճակը», - ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է պաշտոնյան։ Նա հավելել է, որ հայտարարությունն ամբողջությամբ վերաբերում է Հարավային Կովկասին։

Նախօրեին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ Փարիզը շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ:«Նոր կարևոր հանգրվան՝ Caesar համակարգերի ձեռքբերման պայմանագրի կնքմամբ», - X-ում գրել էր պաշտոնյան: