ԱՄՆ-ը ռազմական ճնշում է գործադրում Եվրոպայի վրա
-
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին
Ստոկհոլմի և Վաշինգտոնի միջև կնքված պաշտպանական նոր պայմանագրի համաձայն՝ ԱՄՆ-ն կարող է զինուժ և նույնիսկ միջուկային զենք տեղակայել Շվեդիայում։
Մարտին ՆԱՏՕ-ին միացած Շվեդիան Պենտագոնին թույլ է տվել զորքերի, զրահատեխնիկայի, ինքնաթիռների և կործանիչների անսահմանափակ տեղաշարժ իրականացնել Շվեդիայում:
Pars Today-ը՝ վկայակոչելով Russia Today-ին, հայտնում է, որ Ստոկհոլմի օրենսդիրները վերջերս հաստատել են Վաշինգտոնի հետ պաշտպանական համաձայնագիրը, որը թույլ է տալիս ամերիկյան ուժերին ներկա գտնվել Շվեդիայի 17 ռազմակայաններում և ուսումնական ճամբարներում:
Փաստաթուղթը ստորագրվել է անցած դեկտեմբերին՝ երկու երկրների պաշտպանության նախարարներ Փոլ Ջոնսոնի և Լլոյդ Օսթինի կողմից, սակայն իրավական ուժ ստանալու համար անհրաժեշտ է եղել խորհրդարանի հաստատումը։
Ձախ կուսակցություններն ու կանաչները քննադատել են այս համաձայնագիրը և նշել, որ դրանում պետք է հստակ նշվեր, որ Շվեդիան չի ընդունի ԱՄՆ միջուկային զենքը։
Շվեդիայի խորհրդարանում Կանաչների կուսակցությունից Էմմա Բերգինգերը նշել է, որ այս համաձայնագիրը «չի փակում միջուկային զենքի դուռը, հավելելով. «Մենք պահանջում ենք հաստատել օրենք, որը կարգելի միջուկային զենքի մուտքը Շվեդիայի տարածք»։