ՌԴ-ն ակնկալում է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել առաջիկայում. ՌԴ ԱԳՆ
(last modified Thu, 20 Jun 2024 07:47:46 GMT )
Հունիս 20, 2024 11:17 Asia/Tehran
  • ՌԴ-ն ակնկալում է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել առաջիկայում. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ակնկալում է Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացել առաջիկայում: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Եվգենի Իվանովը։

«Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու, Մալդիվներում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ կարգադրություններ են արվել։ Հիմա Ինդոնեզիայում` Բալիում, գլխավոր հյուպատոսություն կբացվի։ Այդ ուղղությամբ հիմա աշխատում ենք։ Ընդհանուր առմամբ դա բավական մեծ կազմակերպչական-տեխնիկական աշխատանք է»,- նշել է փոխնախարարը։

Հայաստանում գլխավոր հյուպատոսության բացման մոտավոր ժամկետների մասին ճշտող հարցին ի պատասխանը դիվանագետն ասել է` մոտ ժամանակներս:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կարող է սկսել աշխատանքը 2024 թվականի սկզբին: Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացմանը նախապատրաստվելու համար առաջին խումբը Կապան է ժամանել դեռևս 2023 թվականի սեպտեմբերին։

 

Պիտակ