Պուտինը պետական այցով ժամանել է Վիետնամ
https://parstoday.ir/hy/news/world-i219470-Պուտինը_պետական_այցով_ժամանել_է_Վիետնամ
Ռուսաստանի ղեկավարը մտադիր է Վիետնամի ղեկավարության հետ քննարկել երկկողմ ռազմավարական գործընկերության հարցերի ամբողջ շրջանակը:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հունիս 20, 2024 09:24 Asia/Tehran
  • Պուտինը պետական այցով ժամանել է Վիետնամ

Ռուսաստանի ղեկավարը մտադիր է Վիետնամի ղեկավարության հետ քննարկել երկկողմ ռազմավարական գործընկերության հարցերի ամբողջ շրջանակը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով ժամանել է Վիետնամ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հանոյի օդանավակայանում:

Վլադիմիր Պուտինը Հանոյ է ժամանել Փհենյանից` ԿԺԴՀ կատարած այցի ավարտից հետո: Հանոյում Ռուսաստանի ղեկավարը բանակցություններ կվարի Վիետնամի ղեկավարների՝ Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի, նախագահ Տո Լամի, վարչապետ Ֆամ Մինտինի և Ազգային ժողովի նախագահ Չան Թհան Մանի հետ:

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս–վիետնամական համապարփակ ռազմավարական գործընկերության հարցերի ողջ շրջանակը: