Բրիտանիայի դպրոցներում սեռական ոտնձգությունների վիճակագրությունը ցնցող է
https://parstoday.ir/hy/news/world-i219482-Բրիտանիայի_դպրոցներում_սեռական_ոտնձգությունների_վիճակագրությունը_ցնցող_է
Բրիտանիայի կրթական ոլորտի աշխատողների, Unison-ի և Feminista-ի համատեղ հարցման արդյունքները վկայում են, որ ավագ դպրոցի աշխատակիցների մեկ քառորդը վերջին 5 տարում ենթարկվել է սեռական ոտնձգության հենց դպրոցի տարածքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2024 12:46 Asia/Tehran
  • Բրիտանիայի դպրոցներում սեռական ոտնձգությունների վիճակագրությունը ցնցող է
    Բրիտանիայի դպրոցներում սեռական ոտնձգությունների վիճակագրությունը ցնցող է

Բրիտանիայի կրթական ոլորտի աշխատողների, Unison-ի և Feminista-ի համատեղ հարցման արդյունքները վկայում են, որ ավագ դպրոցի աշխատակիցների մեկ քառորդը վերջին 5 տարում ենթարկվել է սեռական ոտնձգության հենց դպրոցի տարածքում։

Հարցման արդյունքների համաձայն՝ դպրոցներում սեռական բռնության դեպքերն աճել են, և կին աշխատակիցները սեռական բռնության են ենթարկվել արական սեռի աշակերտների կամ դպրոցի տղամարդ աշխատակիցների կողմից։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ավագ դպրոցի աշխատակիցների 10%-ը նշել է, որ վերջին 5 տարիներին աշխատավայրում ենթարկվել է սեռական ոտնձգությունների։

The Guardian-ը գրել է, որ ըստ հարցման արդյունքների՝ տարրական և միջնակարգ դպրոցներում աշխատող կին աշխատակիցների 7%-ը նշել է, որ ենթարկվում է  սեռական ոտնձգությունների։ Ոտնձգության ենթարկվածների  42%-ն ասել է, որ դեպքի մասին հաղորդում չի տվել, քանի որ համոզված է, որ այդ ուղղությամբ անարդյունավետ քայլեր չեն արվելու:

Հարցումն անցկացվել է  մարտի 20-ից 29-ը։ Հարցմանը մասնակցել են տարրական դպրոցի աշխատակիցների 49, միջնակարգ դպրոցի աշխատակիցների 31, մանկապարտեզների դաստիարակների 21, հատուկ դպրոցների աշխատակիցների 8,  տարրական և ավագ դպրոցը ներառող դպրոցների աշխատակիցների 2 և հատուկ կարիքներով երեխաների հգետ աշխատող մանկավարժների 1 տոկոսը։

 

Բանալի բառեր` Սեռական ոտնձգությունների վիճակագրությունը՝ Եվրոպայում, Բռնաբարություն բրիտանական դպրոցներում, Կանանց վիճակը   Բրիտանիայում, Սեռական ոտնձգությունը՝  Բրիտանիայում