Բրիտանիայի դպրոցներում սեռական ոտնձգությունների վիճակագրությունը ցնցող է
-
Բրիտանիայի դպրոցներում սեռական ոտնձգությունների վիճակագրությունը ցնցող է
Բրիտանիայի կրթական ոլորտի աշխատողների, Unison-ի և Feminista-ի համատեղ հարցման արդյունքները վկայում են, որ ավագ դպրոցի աշխատակիցների մեկ քառորդը վերջին 5 տարում ենթարկվել է սեռական ոտնձգության հենց դպրոցի տարածքում։
Հարցման արդյունքների համաձայն՝ դպրոցներում սեռական բռնության դեպքերն աճել են, և կին աշխատակիցները սեռական բռնության են ենթարկվել արական սեռի աշակերտների կամ դպրոցի տղամարդ աշխատակիցների կողմից։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ավագ դպրոցի աշխատակիցների 10%-ը նշել է, որ վերջին 5 տարիներին աշխատավայրում ենթարկվել է սեռական ոտնձգությունների։
The Guardian-ը գրել է, որ ըստ հարցման արդյունքների՝ տարրական և միջնակարգ դպրոցներում աշխատող կին աշխատակիցների 7%-ը նշել է, որ ենթարկվում է սեռական ոտնձգությունների։ Ոտնձգության ենթարկվածների 42%-ն ասել է, որ դեպքի մասին հաղորդում չի տվել, քանի որ համոզված է, որ այդ ուղղությամբ անարդյունավետ քայլեր չեն արվելու:
Հարցումն անցկացվել է մարտի 20-ից 29-ը։ Հարցմանը մասնակցել են տարրական դպրոցի աշխատակիցների 49, միջնակարգ դպրոցի աշխատակիցների 31, մանկապարտեզների դաստիարակների 21, հատուկ դպրոցների աշխատակիցների 8, տարրական և ավագ դպրոցը ներառող դպրոցների աշխատակիցների 2 և հատուկ կարիքներով երեխաների հգետ աշխատող մանկավարժների 1 տոկոսը։
Բանալի բառեր` Սեռական ոտնձգությունների վիճակագրությունը՝ Եվրոպայում, Բռնաբարություն բրիտանական դպրոցներում, Կանանց վիճակը Բրիտանիայում, Սեռական ոտնձգությունը՝ Բրիտանիայում