Փարիզի գլխավոր րաբբին հրեաներին կոչ է արել ընտրություններից հետո լքել Ֆրանսիան
https://parstoday.ir/hy/news/world-i219980-Փարիզի_գլխավոր_րաբբին_հրեաներին_կոչ_է_արել_ընտրություններից_հետո_լքել_Ֆրանսիան
Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում ծայրահեղ աջակողմնյան «Ազգային միավորում» կուսակցության և ծայրահեղ ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ»-ի հաջողության ֆոնին հրեաների համար սպառնալիք կարող են դառնալ և՛ աջ ազգայնականները, և՛ ծայրահեղ ձախերը, գրում է գերմանական Bild թերթը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 02, 2024 16:35 Asia/Tehran
  • Փարիզի գլխավոր րաբբին հրեաներին կոչ է արել ընտրություններից հետո լքել Ֆրանսիան

Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում ծայրահեղ աջակողմնյան «Ազգային միավորում» կուսակցության և ծայրահեղ ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ»-ի հաջողության ֆոնին հրեաների համար սպառնալիք կարող են դառնալ և՛ աջ ազգայնականները, և՛ ծայրահեղ ձախերը, գրում է գերմանական Bild թերթը:

«Այսօր պարզ է, որ հրեաներն ապագա չունեն Ֆրանսիայում: Յուրաքանչյուր երիտասարդի խորհուրդ եմ տալիս գնալ Իսրայել կամ ավելի ապահով երկիր։ Շատ հրեական ընտանիքներ նախկինում չէին էլ կարող մտածել «Ազգային միավորման» օգտին քվեարկելու մասին, սակայն վերջերս ձախերը հակասեմական են դարձել: Հրեաները մնացել են մեջտեղում և չգիտեն, թե ով է նրանց ավելի շատ ատում», - Jerusalem Post-ին ասել է Փարիզի Մեծ սինագոգի գլխավոր ռաբբի Մոշե Սեբբագը:

Սեբբագի խոսքով՝ ձախերն աջակցում են զանգվածային ներգաղթին դեպի Ֆրանսիա։ Սակայն շատ միգրանտներ պատրաստ չեն դառնալ ֆրանսիական հասարակության մի մասը: Այս միգրանտների շարքերում ուժեղ են հակասեմական տրամադրությունները։

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է հուլիսի յոթին: Առաջին փուլի արդյունքների համաձայն՝ նախագահ Էմանուել Մակրոնի դաշինքը երրորդ տեղում է: