Լուազո․ Օրբանի մասնակցությունը Ղարաբաղում ԹՊԿ գագաթնաժողովին սկանդալ է ԵՄ-ի համար
(last modified Sun, 07 Jul 2024 16:09:45 GMT )
Հուլիս 07, 2024 19:39 Asia/Tehran
  • Լուազո․ Օրբանի մասնակցությունը Ղարաբաղում ԹՊԿ գագաթնաժողովին սկանդալ է ԵՄ-ի համար

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում Թյուրքական պետությունների կազմակերպության ԹՊԿ) գագաթնաժողովին սկանդալ է ԵՄ-ի համար, հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն։

«Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների գագաթնաժողովին Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ, այն էլ Ղարաբաղի քաղաքում, ամոթ է Հունգարիայի  և սկանդալ՝ Եվրոպայի համար։ Արդյո՞ք, Հունգարիայի վարչապետ Օրբանը կասկածի տակ է դնում Կիպրոսի խնդիրը. - նշել է Լուազոն X սոցիալական ցանցում:

Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ-ից մանդատ չի ստացել այն Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) գագաթնաժողովում ներկայացնելու համար։