ՌԴ–ն պատրաստ է Ուկրաինայի հարցով միջնորդ դիտարկել Իրանին. Ռուդենկո
https://parstoday.ir/hy/news/world-i220360-ՌԴ_ն_պատրաստ_է_Ուկրաինայի_հարցով_միջնորդ_դիտարկել_Իրանին._Ռուդենկո
ՌԴ–ն պատրաստ է ուկրաինական կարգավորման հարցում միջնորդ դիտարկել Իրանին, եթե նման առաջարկ լինի։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 10, 2024 19:32 Asia/Tehran
  • ՌԴ–ն պատրաստ է Ուկրաինայի հարցով միջնորդ դիտարկել Իրանին. Ռուդենկո

ՌԴ–ն պատրաստ է ուկրաինական կարգավորման հարցում միջնորդ դիտարկել Իրանին, եթե նման առաջարկ լինի։

Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «Վալդայ» ակումբի նստաշրջանի ժամանակ։

«Մեր իրանցի բարեկամներից կոնկրետ ազդակներ առայժմ չենք ստացել, բայց եթե Իրանը միջնորդական ջանքերին միանալու շահագրգռվածություն ցուցաբերի, ինչով այժմ զբաղվում են մոտ մի քանի տասնյակ երկրներ, ապա մենք պատրաստ ենք դա դիտարկել», - ասել է փոխնախարարը:

Նշենք, որ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են ուկրաինական հակամարտության կարգավորման համար միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին: