Բելգիայի քաղաքները հրաժարվել են ընդունել Իսրայելի հավաքականի հետ խաղը. ԶԼՄ
https://parstoday.ir/hy/news/world-i220462-Բելգիայի_քաղաքները_հրաժարվել_են_ընդունել_Իսրայելի_հավաքականի_հետ_խաղը._ԶԼՄ
Բելգիական քաղաքներից ոչ մեկը չի ցանկացել ընդունել Ազգերի Լիգայի խմբային փուլի շրջանակում Իսրայելի հավաքականի դեմ ազգային թիմի ֆուտբոլային հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով HLN-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2024 14:47 Asia/Tehran
  • Բելգիայի քաղաքները հրաժարվել են ընդունել Իսրայելի հավաքականի հետ խաղը. ԶԼՄ

Բելգիական քաղաքներից ոչ մեկը չի ցանկացել ընդունել Ազգերի Լիգայի խմբային փուլի շրջանակում Իսրայելի հավաքականի դեմ ազգային թիմի ֆուտբոլային հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով HLN-ին:

Հավաքականների հանդիպումը, որը նախատեսված է սեպտեմբերի 6-ին, տեղի կունենա արտերկրում:

Բելգիայի արքայական ֆուտբոլային ասոցիացիան հանդիպման անցկացման այլընտրանքային վայրերի վերաբերյալ խորհրդակցություններ է անցկացնում Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) հետ: Տարբերակներից մեկը Հունգարիայում գտնվող «Պանչո Արենան» է։