Ապադոլարացման գործընթացն աշխարհում արագանում է
ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը դիմակայելու ջանքերի շրջանակում, դոլարը հանվել է Իրանի և Ռուսաստանի գործարքներից։ Իրանի իսլամական խորհրդրաանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն, անդրադառնալով այդ փաստին, ասել է․ «Առևտրային գործարքներից դոլարը հանելու պատճառն ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը դիմակայելն է»։
Վերջին տարիներին նման ցանկություն են հատնել մեծ թվով երկրներ, հատկապես նրսնք, որ գտնվում են ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների տակ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ շատ երկրներ երկկողմ առևտրում և ապա՝ ավելի լայն մակարդակով, դիտարկում են առևտրում այլ արժույթների օգտագործման հարցը։ Այս գործընթացին նպաստել է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն դոլարը որպես զենք է օգտագործում։ Ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն իրենց հերթին նպաստեցին այս գործընթացի արագացմանը։
Տարբեր տնտեսական խմբերի ձևավորում՝ առանց դոլարի գործարքներ իրականացնելու նպատակով
Երկրների միջև տարածաշրջանային համագործակցությունն արագացնելու և առևտրից դոլարը հանելու նպատակով, վերջին տարիներին բազմաթիվ միություններ և տնտեսական խմբեր են ձևավորվել, որոնք փորձել են գործարքներում կիրառել այլընտրանքային արժույթներ։ Այս առումով կարելի է նշել ԵԱՏՄ և ԲՐԻԿՍ անդամ երկրներին, որոնք նույնպես փորձում են ֆինանսական և առևտրային գործարքներից հանել ամերիկյան դոլարը։ Քանի որ ԲՐԻԿՍ-ի ստեղծման կարևորագույն նպատակներից էր դոլարի փոխարինման քաղաքականությունը, վերջին տվյալներով՝ ներկայումս Ռուսաստանն ու Չինաստանն առևտուրն իրականացնում են ազգային արժույթներով։
Լատինական Ամերիկայում այս քաղաքականությանը հետևում է Բրազիլիան։ ԲՐԻԿՍ-ի անդամ ՀԱՀ-ը նույնպես Աֆրիկա մայրցամաքում ակտիվորեն տարածուէմ այս գաղափարը։ Ռուսաստանն ու Իրանը նույնպես դոլարը վերացրել են ապրանքաշրջանառությունից։
Միջազգային առևտրում դոլարի մասնաբաժնի կրճատումը
Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած արժութային պահուստների վերաբերյալ պաշտոնական տվյալներով՝ դոլարի բաժինը համաշխարհային պահուստներում 2003 թվականի 66 տոկոսից հասել է մոտ 58 տոկոսի։ Հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան, նշելով, որ ներկայումս համաշխարհային մասշտաբով ԱՄՆ դոլարի փոխարժեքի հետընթաց կա, ասել է․ «Վերջին տարիներին առևտրից դոլարը հանելու գործընթացն ակտիվացել է, քանի որ երկրները ձգտում են նվազեցնել ԱՄՆ-ից կախածությունը։ Իսկ դա եղել է միջազգային ասպարեզում Սպիտակ տան մշտական քաղաքականությունը։ Վերջին տարիներին տարբեր երկրների վրա գործադրված ճնշումներն ավելի են արագացրել գործընթացը»։
Ամերիկացի բանկային ստրատեգ Մայքլ Հարթնետն այս կապակցությամբ ասել է․ «Դոլարը որպես զենք կիրառելը կարող է հանգեցնել այդ արժույթի դիրքերի դեգրադացիային։ Այժմ դոլարից կախվածությունը նվազեցնելու քաղաքականություն են վարում նույնիսկ ԱՄՆ դաշնակիցները։ Ոչ վաղ անցյալում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել էր, որ Եվրոպան չպետք է կախված լինի դոլարի արտատարածքայինությունից, և առանց ռազմավարական անկախության Եվրոպան կկանգնի պատմությունից ջնջվելու վտանգի առաջ»։
Յուանն ամրապնդում է իր դիրքերը դոլարի նկատմամբ
Միջազգային առևտրում այսօր օգտագործվող ամենակարևոր արժույթներից մեկը չինական յուանն է։ Ներկայումս Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրի զգալի մասը կատարվում է յուանով։ Այս մասին հայտնում է Sputnik-ը՝ հղում անելով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։
Ըստ այս հաղորդման՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրի ծավալն աճել է 92%-ով, իսկ առևտրային պայմանագրերի մեծ մասն իրականացվել է ռուբլով ու յուանով։
Երկու երկրների առևտրային հաշվեկշիռը շարունակում է աճել և 2023 թվականին հասել է ավելի քան 240 միլիարդ դոլարի՝ գրանցելով ավելի քան 26 տոկոս աճ: Այս կապակցությամբ միջազգային հարցերով փորձագետ Լի Թի Վանը նշում է․ «Տարածաշրջանային համագործակցության զարգացման ցուցիչներից է ազգային արժույթների օգտագործումը։ Այս ոլորտում առաջատար է Չինաստանը, որն ունի համաձայնագրեր՝ ավելի քան հարյուր երկրների հետ առևտրային գործարքներում ազգային արժույթների օգտագործման վերաբերյալ»։
Ապադոլարացման գործընթացը շարունակվում է
Թեև համաշխարհային առևտրի զգալի մասը դեռևս իրականացվում է դոլարով, և Վաշինգտոնն իր արժույթն օգտագործում է որպես ճնշման լծակ՝ հարվածելու իր մրցակից և թշնամի երկրներին, սպադոլարացման գործընթացը լուրջ մարտահրավեր է դարձել ԱՄՆ-ի համար։
Երկրների արժութային պորտֆելի դիվերսիֆիկացմամբ աշխարհում կավարտվի դոլարի գերակայությունը։ Իսկ դա իր հերթին կնվազեցնի ԱՄՆ-ի հզորությունը. Ուստի շատ ամերիկացի փորձագետներ զգուշացրել են Վաշինգտոնին՝ դոլարը որպես գործիք չօգտագործել։
Ֆինանսական փորձագետ Ալասդեյր Մաք Լեոդն ասում է. «Ամերիկան դոլարն օգտագործում է որպես զենք։ ԱՄՆ-ն գիտի, որ միջազգային ֆինանսական համակարգը դեռ չունի դոլարին այլընտրանք, ուստի օգտվում է այս առիթից»։
Ամերիկացի պատմաբան, Հարվարդի համալսարանի պատմության պրոֆեսոր Նայլ Ֆերգյուսոնն այս կապակցությամբ զգուշացրել է. «ԱՄՆ-ն բախվում է գլոբալ գերակայության անկմանը, որը նախկինում զգացվում էր Իսպանիայում, Ֆրանսիայում և Բրիտանիայում»: