Հուլիս 15, 2024 10:10 Asia/Tehran
  • Պատերազմ Ուկրաինայում, դաժանություն՝ Պաղեստինում /Ո՞վ է  սպանում երեխաներին

Pars Today-ի հաղորդմամբ՝ Իսրայելի օկուպանտ ռեժիմի բանակը շաբաթ օրը երկու դաժան հարձակում է իրականացրել Խան Յունիսի Ալ-Մավասի շրջանի վրա, սպանելով ու վիրավորելով ավելի քան 400 պաղեստինցիների:

Վերջին շրջանում համացանցի օգտատերերը սկսել են համեմատել Գազայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։

Ուկրաինայի պատերազմի պատճառը Կիևի ցանկությունն էր միանալ ՆԱՏՕ-ին, ինչին Մոսկվան դեմ էր։ Սակայն Ուկրաինայի դեպքում պատերազմական գործողությունները տեղի են ունենում երկրի տարածքի 20 տոկոսի վրա։ Իսկ Իսրայելն արդեն երկար տարիներ ամբողջ Պաղեստինն է ներքաշել պատերազմի մեջ։

Փույանի թվիթը

Ուկրաինական պատերազմի հիմնական զոհերը զինվորներն են, իսկ Գազայում, ըստ Պաղեստինի ԱՆ վիճակագրական տվյալների՝ 2023թ հոկտեմբերի 7-ից մինչ օրս զոհվել է 38 հազար 443 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 88 հազար 481 հոգի, որոնց մեծ մասը երեխաներ և կանայք։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է «Գազայի հատվածում գործողությունից հետո գրեթե մի քանի ամսվա ընթացքում զոհվել են խաղաղ բնակիչներ, հատկապես՝  երեխաներ ու կանայք, որոնց թիվը շատ ավելին է, քան ռուսական հատուկ ռազմական գործողությունների իրականացման ընթացքում զոհերի ընդհանուր թիվը և նույնիսկ վերջին տասը տարիների ընթացքում և Ուկրաինայում 2014 թվականի հեղաշրջմանը հաջորդող իրադարձություններից հետո»։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով․ Գազայում զոհվել են մեծ թվով խաղաղ բնակիչներ

Արևմուտքն ու ԱՄՆ-ն,  Գազայի  պատերազմում աջակցելով Իսրայելին, միևնույն ժամանակ բարդացնում են Ուկրաինայի պատերազմի վիճակը, զենք տրամադրելով Կիևին։ Իսկ Ռուսաստանը միայնակ է պատերազմում։

X-ի մեկ այլ օգտատեր, անդրադառնալով Գազայում Իսրայելի կատարած հանցագործություններին ԱՄՆ-ի աջակցությանը, գրել է. «Ռուսաստանի և ԱՄՆ-ի տարբերությունն այն է, որ Մոսկվան չի սպանում անմեղներին, իսկ Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ն   սպանում են երեխաներին։ ԱՄՆ-ն ու Իսրայելը հանցագործություններ են կատարում Գազայում։ Ռուսաստանի նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ, իսկ Իսրայելի կեղծ ռեժիմի դեմ՝ ոչ։ ԱՄՆ-ն ցանկանում է, որ պատերազմը երկարի և կրկնվի Աֆղանստանի  պատմությունը»։

Օգտատիրոջ թվիթը, որը համեմատում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները Գազայի վրա Իսրայելի հարձակման հետ

Ռուսաստանի ՊՆ-ն ամեն անգամ հստակ հայտարարում է ռազմական կենտրոնների վրա հարձակումների մասին՝ նշելով զոհերի թիվը, իսկ Իսրայելը թաքցնում է իր հանցագործությունները Գազայում և դրանք կապում ՀԱՄԱՍ-ի հետ։  

X-ի մեկ այլ օգտատեր կոպիտ սխալ է համարել Ուկրաինայի և Գազայի պատերազմի համեմատությունը, նշելով․ «Ինչպե՞ս եք համեմատում Ուկրաինան Գազայի հետ։ Նրանք, ովքեր լկտիաբար հերքում են Գազայի ժողովրդի դաժան սպանությունը և պնդում, թե ՀԱՄԱՍ-ի հրթիռը հարվածել է հիվանդանոցին,  միևնույն ժամանակ Ռուսաստանին մեղադրում են հիվանդանոցը հրթիռակոծելու մեջ։ Իսկ նրանց լրատվամիջոցները դարձել են երեխաների պաշտպաններ։ Արդյոք Արևմուտքն ունի՞ այնքան հեղինակություն, որպեսզի արևմտյան երկրներին հավատանք»։

  X-ի օգտատիրոջ գրառումը

Պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքի սարսափելի պատմությունները նույնպես Իսրայելի հանցավոր էության վկայությունն են։ Ռեժիմի բանտից վերջերս ազատ արձակված պաղեստինցի Ֆարաջ ալ-Սամունիի խոսքով՝ բռնազավթիչների խոշտանգումների մեթոդները չեն սահմանափակվում միայն ֆիզիկական բռնությամբ, և գերիներին ենթարկում են նաև հոգեբանական բռնության։

Պաղեստինցի գերիեր

Օրերս New York Times-ը հրապարակել էր մի հոդված, որում, հղում անելով Ուկրաինայի պատերազմում ներկա գերմանացի բժշկին, գրել էր. «Նրանք անընդհատ ռազմական հանցագործություններ էին կատարում՝ սպանելով վիրավոր կամ գերի ընկած ռուս զինվորներին»։

 

Պիտակ