Մուսուլմաններն արդյունավետ ու կառուցողական ուժ են Բրիտանիայի քաղաքականության մեջ
(last modified Mon, 15 Jul 2024 07:38:15 GMT )
Հուլիս 15, 2024 11:08 Asia/Tehran
  • Մուսուլմաններն արդյունավետ ու կառուցողական ուժ են Բրիտանիայի քաղաքականության մեջ

Pars Today-ի հաղորդմամբ՝ Լոնդոնի իսլամական մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ մուսուլմաններն արդյունավետ ու կառուցողական ուժ են Բրիտանիայի քաղաքականության մեջ։

Մուսուլմանները Բրիտանիայում հաստատվել են ավելի քան  մեկ դար առաջ և այսօր, վերջին տվյալներով, այդ երկրի մուսուլման բնակչությունը կազմում է 4 միլիոն մարդ։

Լոնդոնի իսլամական մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Մասուդ Շաջարեն, անդրադառնալով վերջին ընտրություններում մուսուլմանների ձայների ազդեցությանն, ասել է. «Մեծ Բրիտանիայի քաղաքական դաշտում  արդյունավետ այս ուժի հնարավորությունները պետք է ավելի շատ օգտագործվեն՝ ավելի մեծ ազդեցության հասնելու համար»։

Նա նշել է․ «Վերջին ընտրություններից մուսուլմանների դժգոհության պատճառով Լեյբորիստական կուսակցության մի շարք ներկայացուցիչների հեռացումը նոր էջ նշանավորեց  երկրի քաղաքական ասպարեզում»։

Խոսելով Լոնդոնի իսլամական մարդու իրավունքների հանձնաժողովի նման կառույցների սեղծման մասին, Շաջարեն ասել է․ «Դրանք մուսուլմանական համայնքին հնարավորություն են տալիս որոշել իրենց առաջնահերթությունները և ներկայացնել հասարակությանը  կոնկրետ շրջանակներում»։

Բրիտանիայում հուլիսի 4-ին կայացած ընտրությունների արդյուքներով, ստանալով Համայնքների պալատի տեղերի ճնշող մեծամասնությունը, Լեյբորիստական կուսակցությունը հինգ տարով ստանձնեց կառավարության ղեկը։

Լեյբորիստական կուսակցության հաղթանակը գրանցվեց մի իրավիճակում, երբ բրիտանացիները քվեարկության էին եկել՝ բողոքելով  վատ տնտեսական  վիճակի, բարձր գների, հանցավոր Սիոնիստական ռեժիմին լոնդոնի աջակցության դեմ և վերջ դրեցին Պահպանողական կուսակցության 14 տարվա կառավարմանը։