«Հոսեյն»-ի օրը Նյու Յորքի սրտում և Հոսեյնի դրոշի ծածանումը
-
«Հոսեյն»-ի օրը Նյու Յորքի սրտում և Հոսեյնի դրոշի ծածանումը
Ամերիկայում բնակվող մուսուլմանները Մոհարամի առաջին կիրակի օրը մեծ շուքով նշել են «Հոսեյն»-ի օրը։ Ինչպես նշում է Pars Today-ը, այս արարողության ժամանակ «Յա Հոսեյն» կարգախոսը արձագանքվել է Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում:
Այս տարի Ամերիկայի մուսուլմանները տարբեր երկրներից, այդ թվում՝ Իրանից, Պակիստանից, Աֆղանստանից, Հնդկաստանից, Բանգլադեշից, միասին ներկա գտնվեցին Նյու Յորքի Մանհեթենի փողոցներում՝ մեծ շուքով նշելու «Հոսեյն»-ի օրը՝ Քարբալայի նահատակների առաջնորդ իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ աջակիցների հիշատակին:
Իսլամի մարգարեի թոռան՝ Իմամ Հոսեյնի նվիրյալները Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի փողոցներում կեսօրվա և երեկոյան ժողովական աղոթք կատարելուց հետո խմբերով և տարբեր լեզուներով սգում էին Քարբալայի նահատակների և նրանց հավատարիմ աջակիցների կորուստը։
Ընտանիքներից շատերը Նյու Յորքի տաք եղանակին ներկա էին այս արարողությանը իրենց փոքր երեխաների հետ՝ որպեսզի Արևմուտքի նյութապաշտական մթնոլորտում իրենց երեխաններին մոտիկից ծանոթացնեին իմամ Հոսեյնի գաղափարի հետ:
Սգալուց բացի, ըստ Մոհարրամ ամսվա հնագույն ավանդույթի, արարողության կազմակերպիչները Մանհեթենի փողոցներում այս արարողության մասնակիցներին և հանդիսատես մարդկանց հյուրասիրեցին և բաժանեցին սնունդ, ջուր, հյութ և օշարակ։
Հոսեյնիի որոշ սգավորներ անցորդներին և այլ կրոնների պատկանող մարդկանց բացատրեցին այս պատմական իրադարձությունը` բաժանելով մեկ ճյուղ վարդ և անգլերեն լեզվով գրություններ Քարբալայի ապստամբության մասին։
Բացի «Հոսեյն»-ի օրվա արարողությանը մասնակցելուց, Նյու Յորքի մուսուլմանները հաճախում են նաև այս քաղաքի տարբեր մզկիթներ և վառ են պահում իմամ Հոսեյնի հիշատակը և Քարբալայի ապստամբությունը՝ անցկացնելով սգո և աղոթքի տարբեր ծեսեր:
Իսլամական Իրանում իմամ Հոսեյնի նվիրյալները սև գույնով են պատել սուրբ վայրերը, մզկիթները և նույնիսկ իրենց տների դռները:
Այս տարի ևս, ինչպես նախորդ տարիները, իսլամական Իրանում կայանում են Մոհարրամ ամսվա սգո ծեսերը։
Քարբալայի դեպքից և Իմամ Հոսեյնի ու նրա հավատարիմ աջակիցների նահատակությունից հետո, դարերի ընթացքում ոչ միայն այս իրադարձության կարևորությունն ու կարգավիճակը չի նվազել, այլ որքան ժամանակ որ անցնում է՝ Աշուրայի ուղերձն ավելի է ընդարձակվում, իսկ սգո ծեսերն ավելի մեծ կրքով ու ըմբռնումով են անցկացվում:
Աշխարհի շիաների երրորդ իմամը նահատակվել է Քարբալայում հիջրեթի 61 թվականի Մոհարրամի 10-ին: