ՌԴ-ն կշարունակի աջակցել Սիրիային ինքնիշխանության պահպանման հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i220778-ՌԴ_ն_կշարունակի_աջակցել_Սիրիային_ինքնիշխանության_պահպանման_հարցում
Ռուսաստանը մշտապես կաջակցի Սիրիային ինքնիշխանության և անվտանգության ապահովման ձգտումներում։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական հեռագրում՝ ուղղված Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյակի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2024 06:38 Asia/Tehran
  • ՌԴ-ն կշարունակի աջակցել Սիրիային ինքնիշխանության պահպանման հարցում

Ռուսաստանը մշտապես կաջակցի Սիրիային ինքնիշխանության և անվտանգության ապահովման ձգտումներում։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական հեռագրում՝ ուղղված Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյակի կապակցությամբ:

«Հարգելի՛ պարոն նախագահ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյակի կապակցությամբ: Անցած տասնամյակների ընթացքում Մոսկվան և Դամասկոսը ամենատարբեր ոլորտներում կուտակել են երկկողմ համագործակցության մեծ փորձ, համատեղ ջանքերով զգալի հաջողություններ են գրանցվել սիրիական հողում միջազգային ահաբեկչության ուժերի դեմ պայքարում», – ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հրապարակած հեռագրում:

Պուտինը նշել է, որ ռուս-սիրիական կապերի ամբողջ համալիրի հետագա զարգացումը լիովին համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին, ընթանում է տարածաշրջանային և միջազգային մակարդակներում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ:

Ռուսաստանի նախագահը սիրիացի գործընկերոջը մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում: