Գերմանիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի առճակատման դաշտում. Բեռլինի հրթիռային ճգնաժամը
https://parstoday.ir/hy/news/world-i220784
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը Ռուսաստանին դիմակայելու պատրվակով, ողջունել է իր երկրում ամերիկյան հրթիռային համակարգի տեղակայումը։
(last modified 2025-05-26T15:19:34+00:00 )
Հուլիս 22, 2024 16:07 Asia/Tehran
  • Գերմանիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի առճակատման դաշտում. Բեռլինի հրթիռային ճգնաժամը

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը Ռուսաստանին դիմակայելու պատրվակով, ողջունել է իր երկրում ամերիկյան հրթիռային համակարգի տեղակայումը։

ԱՄՆ-ը Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի վերջին նիստում հայտարարեց, որ մտադիր է իր հեռահար զենքերը տեղակայել Գերմանիայում։

Ինչպես նշում է Parstoday-ը, այս հարցը խիստ քննադատության է ենթարկվել գերմանական որոշ կուսակցությունների ու քաղաքական գործիչների կողմից։ Մի շարք օտարերկրյա պաշտոնյաներ և փորձագետներ Բեռլինի կողմից Գերմանիայում ամերիկյան հրթիռային համակարգի տեղակայման ընդունումը համարում են ԱՄՆ-ի տիրակալությանը ենթ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոքը վերջերս հայտարարեց, որ աջակցում է Գերմանիայում հեռահար հրթիռների տեղակայմանը` պնդելով, որ Ռուսաստանն ընդլայնել է իր զինանոցը Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք:

Խորհրդարանում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության խմբակցության ղեկավար Ռոլֆ Մոցենիշը, մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի հետ Գերմանիայի կառավարության համաձայնության վերաբերյալ և զգուշացրել, որ այդ ամերիկյան զենքերի տեղակայման վտանգները չպետք է անտեսվեն։

Մինչդեռ, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հակադարձելով  Գերմանիայում մինչև 2026 թվականը հեռահար հրթիռների տեղակայելու ԱՄՆ-ի ծրագրին, ասել է. -«Այդ քայլին հակադարձելով Մոսկվան հնարավոր է միջուկային մարտաֆլխիկներով հրթիռներ տեղակայի»։

Անգլիական «Financial Times» թերթը անդրադառնալով ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին և Դոնալդ Թրամփի վերընտրման հնարավորությանը, Թրամփի երկրորդ վարչակազմի հեռանկարները բնութագրում է «վախով լի» Բեռլինի ներկայիս ղեկավարների համար։

Այս թերթը նշում է. «Բեռլինում քաղաքականություն մշակողների մտահոգություններից մեկն այն է, որ Ամերիկայում քաղաքական միտումները, ինչպես Ֆրանսիայում, Գերմանիայում ևս սրելու են քաղաքական իրավիճակը։

Այդ կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննադատեց Գերմանիային՝ Վաշինգտոնի պահանջներին Բեռլինի ենթարկվելը համարելով այդ երկրի նվաստացման նշան։

Ռուսաստանի հարցերով փորձագետ Ռուհուլլահ Մոդբերը նույնպես Գերմանիան բնութագրում է որպես ԱՄՆ-ի կողմից օկուպացված երկիր և ասում. - Հիպերձայնային հրթիռների տեղակայման հարցը և գաղտնի պլանը, որն առաջարկվել է և որի հիման վրա ՆԱՏՕ-ի 800.000 զինվոր պետք է տեղակայվի Գերմանիայում, ցույց է տալիս, որ Գերմանիան ինչ-որ կերպ օկուպացվել է ԱՄՆ-ի կողմից և դարձել է հակառուսական գործողությունների հենակետ։