Ներգաղթյալ երեխաների վիճակը ԱՄՆ-ում․ Վաշինգտոնի ներգաղթային քաղաքականության լուռ զոհերը
Ներգաղթյալները, հատկապես ներգաղթյալ երեխաները, որոնք հաճախ Լատինական Ամերիկայի երկրներից մեծ դժվարությամբ են մտնում ԱՄՆ, դարձել են Վաշինգտոնի ներգաղթային քաղաքականության ամենամեծ զոհը։
Միգրանտ երեխաները ոչ միայն բախվում են ամերիկյան ոստիկանության կողմից ֆիզիկական բռնության, ծնողներից բաժանման և գերբնակեցված ու անորակ ճամբարներում բնակման, այլև հրապարակված զեկույցները վկայում են, որ նրանք նաև սեռական բռնության են ենթարկվում։ Ըստ Parstoday-ի՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը վերջերս հայց է ներկայացրել այս երկրում ներգաղթյալների համար ժամանակավոր կացարանների ամենամեծ մատակարարի դեմ՝ խոցելի և առանց խնամակալի երեխաների նկատմամբ համատարած սեռական բռնության համար։
«Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը ապաստարաններում, որտեղ երեխաները պետք է ապահով և հանգիստ լինեն, վիրավորական, անմարդկային և անօրինական է», - ասվում է ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Քրիստեն Քլարքի հայտարարության մեջ:
Հայցը Southwest Key-ի աշխատակիցներին մեղադրում է երեխաներին կոպտորեն չարաշահելու և նրանց սեռական բռնության ենթարկելու մեջ։ Այդ երեխաները ԱՄՆ-ի հարավ-արևմտյան սահմաններում, խնամակալներ ու հարազատներ չունենալու պատճառով այդ կենտրոն էին ուղարկվել։ Այդ ընկերությունն առանց խնամակալի ներգաղթյալ երեխաների ապաստարանների ամենամեծ մատակարարն է, և տնօրինում է 29 ապաստարաններ Տեխասի և Կալիֆորնիայի նահանգներում:
Ամերիկայում խնամքի կենտրոններում ներգաղթյալ երեխաների չարաշահման անցյալը
Թեև Միացյալ Նահանգներում ներգաղթյալ երեխաների նկատմամբ բռնությունները միշտ տեղի են ունեցել փախստականների երեխաների խնամքի տարբեր կենտրոններում, սակայն վերջին տարիներին այս դեպքերն ավելի լուրջ են դարձել՝ Լատինական Ամերիկայի երկրներից Միացյալ Նահանգներ մուտք գործող ներգաղթյալների նկատմամբ: Այնպես, որ շատ երեխաներ մահացել են բռնության պատճառով։
Այս համատեքստում Axios լրատվական կայքը վերջերս հայտարարեց ներգաղթյալ երեխաների փաստաբանների կողմից ԱՄՆ Դաշնային դատարան բողոք ներկայացնելու մասին և գրեց. «Տեխասում ներգաղթյալների կալանավայրերում երեխաները պահվում են անմխիթար պայմաններում»:
Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը, ԱՄՆ ներգաղթի ապաստարաններում ամենատարածված չարաշահումներից մեկն է
ԱՄՆ արդարադատության նախարարության նոր հայցերում նշված է․ «Ապաստարաններում պահվող երեխաները ենթարկվել են բռնությունների պաշտոնյաների կողմից, այդ բռնություններից են մերկ լուսանկարներ պահանջելը, անպատշաճ հարաբերություններն ու սեռական չարաշահումը»:
Ավելի վաղ ևս եղել են երեխաների նկատմամբ սեռական բռնության մասին հաղորդումներ։ 2020 թվականին ներկայացված հայցը ներկայացնում է ապաստարանների աշխատակիցների կողմից 15-ամյա տղայի նկատմամբ սեռական ոտնձգությունը։ 2022 թվականի մեկ այլ զեկույց ցույց է տվել, որ մեկ այլ աշխատակից Տեխասի Էլ Պասո քաղաքի ապաստարանում բազմիցս սեռական բռնության է ենթարկել 5-ամյա, 8-ամյա և 11-ամյա երեք աղջիկների: Հայցում նշված է՝ 8-ամյա աղջիկը պատգամավորներին ասել է, որ աշխատակցուհին սպառնացել է սպանել իր ողջ ընտանիքին, եթե բացահայտի իր նկատմամբ սեռական բռնությունը։
Ամերիկայում շարունակվում են երեխաների դեմ հանցագործությունները
Երեխաները միշտ եղել են խոցելի խումբ և ԱՄՆ-ի ներքին ու արտաքին քաղաքականության զոհ են դարձել։ Այսօր էլ ԱՄՆ-ում այս հանցագործության բացահայտումը ցույց է տալիս, որ ներգաղթյալ երեխաների նկատմամբ բռնությունը շարունակվում է, մինչդեռ Միացյալ Նահանգներում միշտ բարձրաձայնվում են նրանց իրավունքների պաշտպանության մասին կարգախոսներ։