Ցնցող զեկույց․ Անգլիան տառապում է դեմենցիայի ազգային ճգնաժամով
https://parstoday.ir/hy/news/world-i220822-Ցնցող_զեկույց_Անգլիան_տառապում_է_դեմենցիայի_ազգային_ճգնաժամով
Բրիտանիայի Առողջապահության ազգային կազմակերպությունը հայտնել  է այս երկրում Թուլամտությամ և դեմենցիայով (Dementia) տառապող հիվանդների թվի աճի մասին։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հուլիս 23, 2024 13:34 Asia/Tehran
  • Ցնցող զեկույց․ Անգլիան տառապում է դեմենցիայի ազգային ճգնաժամով

Բրիտանիայի Առողջապահության ազգային կազմակերպությունը հայտնել  է այս երկրում Թուլամտությամ և դեմենցիայով (Dementia) տառապող հիվանդների թվի աճի մասին։

Բրիտանիայի Առողջապահության ազգային կազմակերպության հայտարարության համաձայն՝ այս երկիրն ունի «դեմենցիայի» կամ «թուլամտության» ամենաբարձր ցուցանիշներից մեկն աշխարհում։ Ըստ ParsToday-ի՝ դեմենսիան հոգեկան պրոցեսների քրոնիկ և երբեմն սուր խանգարում է, որն արտահայտվում է որպես հիշողության, ուշադրության, աֆազիայի, հոգեբանական փոփոխությունների և առօրյա ակտիվությունների խանգարման ախտանիշների տեսքով:

Բրիտանիայի Առողջապահության ազգային կազմակերպության վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2024 թվականի հունիսին այս երկրում ավելի քան 487 հազար մարդ ինչ-որ կերպ տառապում էր դեմենցիայով ու թուլամտությամբ։ Այս կապակցությամբ Guardian ամսագիրը գրել է, որ Անգլիայում դեմենցիայով տառապողների թիվը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 12%-ով։

Անգլիայում թուլամտությամբ հիվանդների թվի արագ աճը ազգային ճգնաժամ է և նախազգուշացում այս երկրի առողջապահական համակարգի համար, որը ներկայումս գտնվում է առողջապահական ծառայությունների ծախսերի աճող ճնշման ներքո:

Բրիտանական խորհրդարանի մի խումբ պատգամավորների զեկույցը «թուլամտության» մասին վկայում է այդ հիվանդների նկատմամբ խտրականության մասին, այնպես որ այդ հիվանդությամբ  տառապողներից ավելի քան 115 հազարի հիվանդությունը չի բացահայտվում և չի բուժվում՝ այս երկրի ընչազուրկ շրջաններում ապրելու պատճառով ։

Այս զեկույցում նշվում է, որ այդ խտրականության դեպքերից են կառուցվածքային խոչընդոտները, մշակութային տարբերությունները, ընտանեկան բժիշկներին դիմելու տարբերությունները, հիշողության փորձարկման երկար տևողությունը, հիվանդին նույնականացնելուց հետո աջակցության բացակայությունը և սկանավորման սարքերի սակավությունը:

Անգլիայում Դեմենցիայի խնամքի մասնագիտացված բարեգործական կազմակերպությունը վերջերս հայտարարեց, որ այս երկրում մահացության յուրաքանչյուր 10-րդ դեպքը պայմանավորված է թուլամտության և Ալցհեյմերի հիվանդություններով:

Աշխարհում ավելի քան 50 միլիոն մարդ ապրում է դեմենցիայով, և այդ ցուցանիշը  մինչև 2050 թվականը կհասնի 153 միլիոնի:

Դեմենցիայի ամենաբարձր ցուցանիշներով տառապող երկրների շարքում առանձնանում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Անգլիան, Ամերիկան ​​և Կանադան, այս ճանաչողական խանգարման զգալի տարածվածության պատճառով։