Աբասը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան
(last modified Tue, 23 Jul 2024 13:43:56 GMT )
Հուլիս 23, 2024 17:13 Asia/Tehran
  • Աբասը  պաշտոնական այց  կկատարի  Ռուսաստան

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մոտ ժամանակներս կարող է պաշտոնական այց կատարել Ռուսաստան և բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Նա շուտով պաշտոնական այցով կգա»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ինչպես նշել է Բոգդանովը, Աբասը բանակցություններ կվարի Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Աբասի այցը Մոսկվա նախատեսված է օգոստոսի 12-14-ը։