Հայաստանը դարձել է հնդկական զենքի խոշորագույն գնորդը. ԶԼՄ
https://parstoday.ir/hy/news/world-i220866-Հայաստանը_դարձել_է_հնդկական_զենքի_խոշորագույն_գնորդը._ԶԼՄ
Հայաստանն ավելի վաղ ձեռք է բերել հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Konkurs» հակատանկային հրթիռային համալիրներ և այլ զինատեսակներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2024 13:50 Asia/Tehran
  • Հայաստանը դարձել է հնդկական զենքի խոշորագույն գնորդը. ԶԼՄ

Հայաստանն ավելի վաղ ձեռք է բերել հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Konkurs» հակատանկային հրթիռային համալիրներ և այլ զինատեսակներ։

․ Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենքի խոշորագույն գնորդը։ Այս մասին հայտնում է հնդկական IADN լրատվական գործակալությունը` հղում անելով երկրի խորհրդարանին Հնդկաստանի ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվությանը։

Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2024-2025 ֆինանսական տարում Հայաստանի կողմից հնդկական արտադրության զենքի գնման ընդհանուր ծավալը հասել է 600 միլիոն դոլարի։

Հայաստանը Հնդկաստանից ձեռք կբերի հրթիռներ, հրետանային համակարգեր, ՀՕՊ համակարգեր և այլ սպառազինություն։

Ավելի վաղ Հայաստանը ձեռք էր բերել հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Konkurs» հակատանկային հրթիռային համալիրներ և այլ զինատեսակներ։

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը