Ղազախստանը Հայաստանին է արտահանձնել բանակից խուսափած քաղաքացուն
https://parstoday.ir/hy/news/world-i220870-Ղազախստանը_Հայաստանին_է_արտահանձնել_բանակից_խուսափած_քաղաքացուն
Տղամարդը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Երևան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2024 13:58 Asia/Tehran
  • Ղազախստանը Հայաստանին է արտահանձնել բանակից խուսափած քաղաքացուն

Տղամարդը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Երևան։


 Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Չ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«Հ.Չ.-ն մեղադրվում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներն ապահովել են Հ.Չ.-ի տեղափոխումը Երևան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանը Հայաստանին է արտահանձնել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար մեղադրվող քաղաքացուն։