Ռոբերտ Քենեդի-կրտսերը ԱՄՆ-ում հեղափոխություն է կանխատեսել
https://parstoday.ir/hy/news/world-i220872-Ռոբերտ_Քենեդի_կրտսերը_ԱՄՆ_ում_հեղափոխություն_է_կանխատեսել
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Քենեդի - կրտսերը իբր քննարկում է նախագահական ընտրություններում Թրամփի թեկնածությունը պաշտպանելու հնարավորությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2024 14:01 Asia/Tehran
  • Ռոբերտ Քենեդի-կրտսերը ԱՄՆ-ում հեղափոխություն է կանխատեսել

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Քենեդի - կրտսերը իբր քննարկում է նախագահական ընտրություններում Թրամփի թեկնածությունը պաշտպանելու հնարավորությունը։


 ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի -կրտսերը հայտարարել է, որ ԱՄՆ-ին հեղափոխություն է սպասվում:
«Այս երկրում հեղափոխություն է սկսվելու։ Հարցն այն է, թե արդյոք այն ապավինելու է իդեալիզմին, թե մութ, հետադիմական ուժերին: Ընտրությունը մերնէ»,-գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։
Ավելի վաղ լրատվամիջոցներում չհաստատված տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Քենեդի - կրտսերը, որը դուրս է եկել Դեմոկրատական կուսակցությունից, իբր քննարկում է նախագահական ընտրություններում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը պաշտպանելու հնարավորությունը:
ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: