Մեկնաբանություն- ԱՄՆ Կոնգրեսում Նեթանյահուի հակաիրանական մեղադրանքները և Երուսաղեմի վերաբերյալ իր պատրանքները
https://parstoday.ir/hy/news/world-i220912-Մեկնաբանություն_ԱՄՆ_Կոնգրեսում_Նեթանյահուի_հակաիրանական_մեղադրանքները_և_Երուսաղեմի_վերաբերյալ_իր_պատրանքները
ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի ​​ռեժիմի վարչապետը, երախտագիություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը Գազայի հատվածում այս ռեժիմի ցեղասպանության նոր փուլին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար, հերթական անգամ առաջ է քաշել իր հակաիրանական մեղադրանքները և Երուսաղեմի վերաբերյալ իր պատրանքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2024 14:33 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԱՄՆ Կոնգրեսում Նեթանյահուի հակաիրանական մեղադրանքները և  Երուսաղեմի վերաբերյալ  իր  պատրանքները

ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի ​​ռեժիմի վարչապետը, երախտագիություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը Գազայի հատվածում այս ռեժիմի ցեղասպանության նոր փուլին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար, հերթական անգամ առաջ է քաշել իր հակաիրանական մեղադրանքները և Երուսաղեմի վերաբերյալ իր պատրանքները։

Իսրայելի ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աշխարհի հասարակական կարծիքը Գազայում  ռեժիմի հանցագործություններից հեռու պահելու նպատակով  երեկ հուլիսի 24-ին  ԱՄՆ Կոնգրեսում ելույթ է ունեցել,որի ընթացքում խոսքն ուղղելով Կոնգրեսի անդամներին ասել է,-«Մեր թշնամիները ձեր թշնամիներն են, իսկ մեր հաղթանակը Ամերիկայի հաղթանակն է»։

Նեթանյահուն իր  ելույթում ավելի շատ կենտրոնացել է  Իրանի դեմ  հարձակվելու վրա, և պնդել, որ Իրանը տարածաշրջանում հակաիսրայելական խմբավորումների (Դիմադրության) հիմնական աջակիցն է, որի դեմ պետք է պայքարել։

Նեթանյահուն, ով գտնվում է երկրների, միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպան կազմակերպությունների ճնշման տակ Գազայում ռազմական հանցագործություններ կատարելու համար, հայտարարել է, որ Իրանը ֆինանսավորում է հակաիսրայելական ցույցերն Ամերիկայում։

Իսրայելի ​​ցեղասպան ռեժիմի վարչապետն իր ելույթի մեկ այլ հատվածում, որը բազմիցս արժանացել  է Կոնգրեսի անդամների խրախուսանքին, կրկնել է Երուսաղեմի վերաբերյալ ռեժիմի պատրանքը ասելով- «Երուսաղեմը Իսրայելի հավերժական մայրաքաղաքն է, և այն երբեք չի մասնատվի»։

Նեթանյահուի հայտարարություններն ու պնդումներն այն դեպքում են  առաջ քաշվել երբ   Կոնգրեսի շենքի մոտ և Վաշինգտոնի այլ հատվածներում  լայնամասշտաբ  ցույցեր էին անցկացվում Գազայի հատվածում Իսրայելի ​​ռեժիմի հանցագործությունների դեմ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի ոստիկանությունը ճնշել է այդ ցույցերը և ձերբակալել բողոքարարներին։  Բենյամին Նեթանյահուի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցավ մի իրավիճակում, երբ մի շարք ամերիկացի օրենսդիրներ բոյկոտել էին այդ ելույթը։

 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին այս կապակցությամբ ասել է, որ Ներկայացուցիչների պալատում Բենիամին Նեթանյահուի ելույթը, անկասկած, ամենավատն էր այն բոլոր օտարերկրյա առաջնորդների ելույթներից, որոնք երբևէ պատիվ են ունեցել դիմելու ԱՄՆ Կոնգրեսին։

ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը, արձագանքելով Կոնգրեսում Նեթանյահուի ելույթին, ասել է, որ այս ելույթը լի է ստերով։ ՀԱՄԱՍ շարժման պաշտոնյաներից Ուսամմա Համդանը նույնպես ասել է, որ Նեթանյահուի հայտարարությունները  բազմաթիվ ստեր են պարունակում բանտարկյալներին վերադարձնելու և այս ռեժիմի մահաբեր հանցագործությունները արդարացնելու մասին։ Ուրեմն պետք է ասել, որ Նեթանյահուի երեկվա ելույթը Կոնգրեսում ցույց է տալիս, որ Ամերիկան, որպես Իսրայելի ռազմավարական դաշնակից, շարունակում է ռազմական և քաղաքական լայնածավալ  աջակցություն ցուցաբերել Թել Ավիվին, և նույնիսկ չնայած Գազայում  ցեղասպանության մասին ՄԱԿ-ի հստակ հայտարարությանը.  հերքում է այս փաստը։ 

Սպիտակ տան անվիճելի աջակցությունը Թել Ավիվին միշտ կանաչ լույս է եղել Սիոնիստական ​​ռեժիմի համար՝ շարունակելու իր հանցավոր գործողությունները, հատկապես Գազայի ժողովրդի ցեղասպանությունը և Գազայի հատվածում սովի զենքի կիրառումը:

Դա այն դեպքում,երբ շատ երկրներ և իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպիսին է Amnesty International-ը, պահանջում են դադարեցնել  աղեստինցիներին սպանելու նպատակով ամերիկյան զենքի մատակարարումը Իսրայելին։ 

Չնայած այս ամենին, Պաղեստինի ժողովրդի շուրջ 10 ամսվա դիմադրության փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի և Սպիտակ տան եվրոպացի դաշնակիցների ռազմական և քաղաքական աջակցության գործընթացը չի փոխել Գազայի պատերազմի պայմանները, և որ Դիմադրության խմբերը կարող են  ամենայն հզորությամբ դիմակայել  Իսրայելի  ​​ռեժիմի ոտնձգությանն ու հարձակումներին։ Նույնիսկ Իսրայելի ռեժիմի  ​​ռազմական պաշտոնյաները  և նրանց աջակիցները խոստովանել են իրենց պարտությունը այս մեծածախս և մաշող պատերազմում: