Համաշխարհային արձագանքները ԱՄՆ Կոնգրեսում Բենիամին Նեթանյահուի ելույթին
https://parstoday.ir/hy/news/world-i220944-Համաշխարհային_արձագանքները_ԱՄՆ_Կոնգրեսում_Բենիամին_Նեթանյահուի_ելույթին
ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը սկանդալ է առաջացրել ու տարաբնույթ արձագանքների տեղիք է տվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2024 13:53 Asia/Tehran
  • Համաշխարհային արձագանքները ԱՄՆ Կոնգրեսում Բենիամին Նեթանյահուի ելույթին

ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը սկանդալ է առաջացրել ու տարաբնույթ արձագանքների տեղիք է տվել։

Ըստ Iran Press լրատվական գործակալության՝ Իսրայելի ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի (2024․թ հուլիսի 24-ին) ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում՝ առանց ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ներկայության։

ԱՄՆ Կոնգրեսի 128 ներկայացուցիչներ բոյկոտել էին վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը և չէին մասնակցել այս նիստին։

ԱՄՆ Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի հետ միաժամանակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Կոնգրեսի շուրջը՝ պահանջելով դադարեցնել Գազայում Իսրայելի ​​ռեժիմի հանցագործությունները։

Պաղեստինի կողմնակիցները դեմ էին Կոնգրեսում Նեթանյահուի ելույթին

Միչիգանի դեմոկրատ և մահմեդական ներկայացուցիչ Ռաշիդա Թլաիբը, ով ներկա էր կոնգրեսում, ի բողոք Կոնգրեսում Նեթանյահուի ներկայության, ձեռքում կրում էր ցուցանակ, որի մի կողմում  գրված էր «ցեղասպանության մեղադրյալ», իսկ մյուս կողմում՝ «ռազմական հանցագործ»։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին էլ, ի պատասխան այս երկրի Կոնգրեսում Բենիամին Նեթանյահուի ելույթին, ընդգծել է. «Այս ելույթը Կոնգրեսին ներկա գտնվելու պատիվ ունեցած օտարերկրյա պաշտոնյայի ամենավատ ելույթն էր»։

Փելոսին հավելել է. «Հենց հիմա Գազայում իսրայելցի գերիների ընտանիքները պահանջում են զինադադար և իրենց երեխաների վերադարձը, ուստի մենք հուսով ենք, որ Նեթանյահուն իր ժամանակը կծախսի դրա վրա»:

Այս առնչությամբ ԱՄՆ Վերմոնտ նահանգի անկախ սենատոր Բեռնի Սանդերսը, ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի ​​ռեժիմի վարչապետի ելույթի, ասել է. «Բենյամին Նեթանյահուն ոչ միայն պատերազմական հանցագործ է, այլեւ ստախոս»:

«Բոլոր մարդասիրական կազմակերպությունները հաստատել են, որ տասնյակ հազարավոր պաղեստինցի երեխաներ Գազայի հատվածում սովի են մատնված, քանի որ Նեթանյահուի ծայրահեղական կառավարությունը շարունակում է արգելափակել հումանիտար օգնության առաքումը այս տարածաշրջան», - հավելել է Սանդերսը:

ԱՄՆ-ի դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին էլ ընդգծել է. «Ավելի լավ կլիներ, որ Նեթանյահուն իր ժամանակը ծախսեր պատանդների (գերիների) փոխանակման և պատերազմն ավարտելու համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու վրա»։

ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը հինգշաբթի վաղ առավոտյան ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթին ի պատասխան ասել է.«Այս ելույթը լի էր ստերով»։

Մանսուրը հավելել է. «Միջազգային դատարաններում դատվելուց հետո Նեթանյահուի մեկուսացումը սաստկանում է»:

Պաղեստինի Իսլամական Դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) առաջնորդներից Ուսամա Համդանը հինգշաբթի առավոտյան այս կապակցությամբ ասաց. «Նեթանյահուի խոսքերը բազմաթիվ ստեր էին պարունակում գերիների վերադարձի մասին, և նա փորձում էր Իսրայելի ​​ռեժիմի վիճակը նորմալ ներկայացնել, և դա սուտ է»:

Այս կապակցությամբ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) հինգշաբթի առավոտյան Բենիամին Նեթանյահուի ելույթին ի պատասխան հաղորդագրությամբ հայտարարեց. «Այս ելույթը ցույց է տալիս նրա ճգնաժամի խորությունը ռազմական և համաշխարհային ասպարեզում»։

ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ ասվում է. «Իր իմիջը բարելավելու համար Նեթանյահուին խոսելու հնարավորություն տալու փոխարեն ավելի լավ կլիներ ձերբակալել նրան և որպես ռազմական հանցագործի հանձնել Արդարադատության Միջազգային դատարան»:

ՀԱՄԱՍ-ը հավելել է. «Գազայի ապագայի մասին պատերազմական հանցագործ Նեթանյահուի երևակայությունները ոչ այլ ինչ են, քան պատրանքներ, և դա պաղեստինյան ժողովուրդն է, որն ընտրել դիմադրության տարբերակը՝ դիմակայելու օկուպանտ թշնամուն իր ողջ տարածքում»:

Իսկ Պաղեստինի ազատագրման ժողովրդական շարժումն էլ հայտարարել է. «Սիոնիստական թշնամու վարչապետ, պատերազմական հանցագործ Բենիամին Նեթանյահուի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում ստախոսություն էր և պատրանքների ներկայացում, որի ընթացքում նա փորձեց արդարացնել Գազայի հատվածում իր վախկոտ բանակի ցեղասպանական հանցագործությունները»:

Այս հայտարարության մեջ նաև նշվում է. «Ռազմական հանցագործ Նեթանյահուի ընդառաջումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատում է այն, որ ԱՄՆ-ը Գազայում ահաբեկչության և սիոնիստների ​պատերազմի հիմնական աջակիցն է և անմիջականորեն ներգրավված է դրանում»։

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումն էլ հինգշաբթի վաղ առավոտյան հայտարարեց. «ԱՄՆ Կոնգրեսում Բենիամին Նեթանյահուի ելույթը լի էր ստերով ու զրպարտություններով և ցույց տվեց, որ նա մտադիր չէ դադարեցնել Գազայի պատերազմը»:

Իսլամական ջիհադ շարժումն այս հայտարարության մեջ ավելացրել է. «Նեթանյահուն Կոնգրեսում իր ելույթում ապացուցեց, որ իր փխրուն գոյությունը սերում է պատերազմներից»։

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթին ի պատասխան ասել է. «Նրանք, ովքեր քաջալերում և ծափահարում էին նրան, մեղսակից են  Գազայի ժողովրդի կոտորածի մեջ»։

«Նրանք, ովքեր ծափահարում էին հանցագործ մարդասպանին, որը դատվում է միջազգային դատարաններում, մարդկության հիշողության մեջ կամրագրվեն որպես կոտորածի մեղսակիցներ», - ավելացրեց Նոման Քուրթուլմուշը:

Նեթանյահուի Ամերիկա կատարած այցը Պաղեստինի գրավյալ տարածքներում տարբեր խմբերի բողոքի պատճառ է դարձել, և օկուպացիոն ռեժիմի նախկին պաշտոնյաներն ու իսրայելցի գերիների ընտանիքները բողոքել են այս այցի դեմ։

Վերջերս իսրայելցի գերիների ընտանիքները, անդրադառնալով Գազայի դեմ պատերազմից 10 ամիս անց գերիների ազատ չարձակելու փաստին, «մեծ մեղք» են համարել բռնազավթիչ ռեժիմի վարչապետի այցն Ամերիկա։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածի վրա իսրայելական բանակի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 39 հազար պաղեստինցի, վիրավորվել ավելի քան 90 հազարը։