Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ներկայացուցիչ
https://parstoday.ir/hy/news/world-i220950-Մագդալենա_Գրոնոն_նշանակվել_է_Հարավային_Կովկասի_ու_Վրաստանի_ճգնաժամի_հարցերով_ներկայացուցիչ
Գրանոն իր պարտականությունների կատարմանը կանցնի սեպտեմբերի 1-ից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2024 14:10 Asia/Tehran
  • Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ներկայացուցիչ

Գրանոն իր պարտականությունների կատարմանը կանցնի սեպտեմբերի 1-ից։

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ներկայացուցիչ է նշանակվել Մագդալենա Գրոնոն, որն այս պաշտոնում կփոխարինի Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում է ԵՄ խորհուրդը։
Գրանոն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 12 ամիս սկզբնական ժամկետով:
«Գրոնոն կնպաստի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ներառյալ Վրաստանում ճգնաժամը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ սերտ համակարգմամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մինչ այդ Գրոնոն զբաղեցրել է արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդականի, իսկ ավելի ուշ` Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի դիվանագիտական խորհրդականի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Կլաարը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի աշնանից։