Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ–թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետ
Հուլիս 26, 2024 14:20 Asia/Tehran
ՀՀ վարչապետին ուղեկցել է ՊԵԿ նախագահը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ–թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետ։ Նա տեսագրություն է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
«Հայաստան-Թուրքիա «Մարգարա» մաքսային կետն արդիականացվել է։ Ծրագրի արժեքը 1 մլրդ դրամ է»,– տեսանյութին կից գրել է Փաշինյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետին ուղեկցել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Հիշեցնենք` դեռ 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ արտգործնախարարությունը Sputnik Արմենիային հայտնել էր, որ «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։