Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ–թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետ
https://parstoday.ir/hy/news/world-i220952-Նիկոլ_Փաշինյանն_այցելել_է_հայ_թուրքական_սահմանին_գտնվող_Մարգարա_անցակետ
ՀՀ վարչապետին ուղեկցել է ՊԵԿ նախագահը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2024 14:20 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ–թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետ

ՀՀ վարչապետին ուղեկցել է ՊԵԿ նախագահը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ–թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետ։ Նա տեսագրություն է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
«Հայաստան-Թուրքիա «Մարգարա» մաքսային կետն արդիականացվել է։ Ծրագրի արժեքը 1 մլրդ դրամ է»,– տեսանյութին կից գրել է Փաշինյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետին ուղեկցել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Հիշեցնենք` դեռ 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ արտգործնախարարությունը Sputnik Արմենիային հայտնել էր, որ «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։