Վերջին հարցումների համաձայն, ամերիկացիների մեծ մասը ցանկանում է Բայդենի հրաժարականը
Հուլիս 27, 2024 07:12 Asia/Tehran
Վերջին հարցումների համաձայն, ամերիկացիների մեծ մասը ցանկանում է Բայդենի հրաժարականը։
«Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Rasmussen Reports-իանցկացրած սոցհարցման մասնակիցների 52%-ը համաձայնել է, որ եթե Բայդենը չի կարող առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններում, ապա չի կարող մնալ նախագահ և հիմա պետք է հրաժարական տա։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս հայտարարեց 2024 թվականի նախագահական ընտրություններից ընտրապայքարից դուրս գալու մասին, և նրա տեղակալ Քամալա Հարիսը դեմոկրատական ամենահավանական թեկնածուն է, որը կմրցի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ:
Ըստ այս հարցման՝ հարցվածների 76%-ը կողմ է Բայդենի որոշմանը, և միայն 18%-ն է դեմ այս որոշմանը։