Կիրակի օրը մարդկության պատմության մեջ ամենաշոգ օրն է եղել
https://parstoday.ir/hy/news/world-i220980-Կիրակի_օրը_մարդկության_պատմության_մեջ_ամենաշոգ_օրն_է_եղել
Կիրակի օրը Երկրի վրա գրանցվել է մարդկության պատմության ամենաշոգ օրը, գրում է Euronews-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2024 14:20 Asia/Tehran
  • Կիրակի օրը մարդկության պատմության մեջ ամենաշոգ օրն է եղել

Կիրակի օրը Երկրի վրա գրանցվել է մարդկության պատմության ամենաշոգ օրը, գրում է Euronews-ը։

«Սա ևս մեկ ջերմային ռեկորդ է, որը սահմանվել է վերջին մի քանի տարվա ընթացքում»,- հայտնել է Copernicus կլիմայի եվրոպական ծառայությունը:

Ըստ Copernicus-ի նախնական տվյալների, կիրակի օրը գլոբալ միջին ջերմաստիճանը կազմել է 17,09°C՝ գերազանցելով անցյալ տարվա հուլիսի 6-ին գրանցված ռեկորդը 0,01°C-ով։ Ե՛վ կիրակի օրվա, և՛ անցյալ տարվա ռեկորդները գերազանցել են նախորդ՝ 16,8C ռեկորդը, որը սահմանվել էր 2016 թվականին: