Ամերիկան ​​մինչ այժմ պատժամիջոցներ է սահմանել երկիր մոլորակի մեկ երրորդի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i220988-Ամերիկան_մինչ_այժմ_պատժամիջոցներ_է_սահմանել_երկիր_մոլորակի_մեկ_երրորդի_նկատմամբ
Իր գերիշխանական նպատակներին համահունչ՝ Ամերիկան ​​աշխարհի այլ երկրների դեմ միակողմանի պատժամիջոցների կիրառման ամենամեծ պատմությունն ունի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2024 15:16 Asia/Tehran
  • Ամերիկան ​​մինչ այժմ պատժամիջոցներ է սահմանել երկիր մոլորակի մեկ երրորդի նկատմամբ

Իր գերիշխանական նպատակներին համահունչ՝ Ամերիկան ​​աշխարհի այլ երկրների դեմ միակողմանի պատժամիջոցների կիրառման ամենամեծ պատմությունն ունի։

Ամերիկյան Washington Post թերթը վերջերս իր հոդվածում, որը վերաբերում էր Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցները որպես զենք օգտագործելուն, փաստել է. «Վաշինգտոնը այնպես սանձարձակ կերպով է պատժամիջոցներ կիրառել աշխարհում իր մրցակիցների և թշնամիների դեմ, որ աշխարհի բոլոր երկրների մեկ երրորդը հայտնվել է Վաշինգտոնի պատժամիջոցների թիրախում»։ Ինչպես նշում է ParsToday-ը, ըստ հրապարակված վիճակագրության, ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի պատժամիջոցների ամենամեծ ծավալը բաժին է հասել Ռուսաստանին։

2022 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգները թիրախավորել է ավելի քան 16000 ֆիզիկական անձ, 9000 ընկերություն և ավելի քան 3200 կազմակերպություն՝ կապված Ռուսաստանի հետ։ Իրանը, Վենեսուելան և Կուբան նույնպես այն երկրների թվում են, որոնք երկար ժամանակ գտնվում են ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցների տակ։

 

Պատժամիջոցների պատմությունը և հակառակ ազդեցությունը

Իրականում, տասնամյակներ շարունակ, Միացյալ Նահանգները պատժամիջոցներն օգտագործել է որպես տնտեսական և քաղաքական զենք այն երկրների դեմ, որոնք չեն ենթարկվում Վաշինգտոնի քաղաքականությանը: Այս համատեքստում Washington Post-ը իր վերլուծության մեջ գրել է. «1990-ականներից ի վեր Ամերիկայի կառավարությունները տնտեսական պատերազմն ու տնտեսական պատժամիջոցները վերածել են իրենց արտաքին քաղաքականության հիմնական գործիքների»։

Էմբարգոյի քաղաքականությունը գրավել է ամերիկյան իշխանությունների ուշադրությունը, մինչդեռ այդ քաղաքականությունն անարդյունավետ է եղել շատ երկրների դեպքում և ոչ միայն չի ապահովել Միացյալ Նահանգների շահերը, այլև ստիպել է այդ երկրներին փոխել իրենց քաղաքականությունը և դիմել այնպիսի քաղաքականության, ինչպիսին է բազմակողմանիությունը և տարածաշրջանային համագործակցության մեծացումը՝ տարածաշրջանային միությունների ու կազմակերպությունների շրջանակներում:

«Washington Post» թերթն այս համատեքստում փաստում է. «ԱՄՆ-ի պատժամիջոցների մեծ մասը ոչ միայն անարդյունավետ է եղել, այլև ունեցել է հակառակ ազդեցություն»։

Պատժամիջոցներում դոլար կոչվող գործիքը

Միացյալ Նահանգները գործիքային կերպով է օգտագործում դոլարը՝ որպես հիմնական միջազգային արժույթ՝ այլ երկրների վրա ճնշում գործադրելու նպատակով։

Վաշինգտոնը բազմիցս չարաշահել է ընկերությունների և բանկերի և միջազգային ֆինանսական համակարգի կախվածությունը դոլարից՝ որպես լծակ՝ ստիպելու այլ երկրներին ենթարկվել իր ցանկություններին կամ թույլ չտալու նրանց վարել ԱՄՆ-ի համար ոչ ցանկալի քաղաքականություն և գործողություններ․ այնպես, որ հատկապես վերջին տարիներին այս հարցին հետևել է հակառակորդ երկրների և նույնիսկ Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների հակազդեցությունը և հանգեցրել է աստիճանաբար համաշխարհային կոնսենսուսի ձևավորմանը՝ Միացյալ Նահանգների կողմից այլ երկրների, հատկապես Վաշինգտոնին ընդդիմացող կամ մրցակից երկրների դեմ տնտեսական, առևտրային և ֆինանսական ճնշումների նպատակով դոլարի շարունակական գործիքային օգտագործումը կանխելու անհրաժեշտության վերաբերյալ։

The Washington Post-ը այս համատեքստում նշում է. «Հյուսիսային Կորեայի դեմ մի քանի տասնամյակ կիրառված պատժամիջոցները չկարողացան խանգարել Փհենյանին՝ զարգացնելու իր սպառազինության ծրագրերը և կատարելագործելու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների կարողությունները»։

Նաև Նիկարագուայի և Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն ունեցել «Դանիել Օրտեգայի» և «Ֆիդել Կաստրոյի» ղեկավարությամբ այս երկրներում Ամերիկայի համար անցանկալի կառավարությունների թուլացման կամ ժողովրդական աջակցությունը նվազեցնելու հարցում։

Իրանի դեպքում ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը վերջերս խոստովանեց, որ պատժամիջոցները չեն հանգեցրել Իրանի քաղաքականության և վարքագծի փոփոխության, ինչպես սպասում էր ԱՄՆ-ն։

ԱՄՆ գանձապետարանի նախարարության զեկույցի համաձայն՝ ԱՄՆ պատժամիջոցների թիրախում հայտնված երկրների ընդհանուր ՀՆԱ-ն կազմում է աշխարհի համախառն ներքին արդյունքի մեկ հինգերորդից մի փոքր ավելին, իսկ այդ ցուցանիշի 80%-ը Չինաստանի մասնաբաժինն է։ Սակայն թվում է, թե այս քաղաքականությունը գնալով ավելի անարդյունավետ է դառնում։

Պնդում են պատժամիջոցների քաղաքականությունը շարունակելու վրա

Չնայած ԱՄՆ–ի պատժամիջոցների քաղաքականության ձախողմանը, Վաշինգտոնը շարունակում է օգտագործել այն՝ ճնշում գործադրելու տարբեր երկրների, հատկապես այն երկրների վրա, որոնք դեմ են   նրա թշնամական քաղաքականությանը: Սա այն դեպքում, երբ այս քաղաքականությունը ոչ միայն նվազեցրեց Ամերիկայի հզորությունը միջազգային ասպարեզում և  անկախության աճ  առաջացրեց Միացյալ Նահանգների կողմից  պատժամիջոցների ենթարկված բազմաթիվ երկրներում, այլև պայմաններ ստեղծեց ԱՄՆ–ի աչքից հեռու աշխարհի մասշտաբով առրևտուր իրականացնելու  համար։

Washington Post-ի վերլուծության մեջ ասվում է.–Բազմաթիվ լոբբիստներ և ամերիկացի նախկին պաշտոնյաներ շահույթ են ստացել  այն հազարավոր պատժամիջոցներից, որոնք Վաշինգտոնը սահմանել է իր մրցակիցների և թշնամիների նկատմամբ։

Ամեն դեպքում, ամերիկյան տարբեր կառավարությունների կողմից միակողմանիությունը և բազմակողմանիությունից ու միջազգային պարտավորություններից խուսափելը ազդել են անվտանգության, գլոբալ կայունության և միջազգային մթնոլորտի վրա, սակայն այժմ տարբեր երկրներ գործել են անկախ՝ չնայած Միացյալ Նահանգների պատժամիջոցների քաղաքականությանը, և այս պայմանները միայն նվազեցրել են  Միացյալ Նահանգների  հզորությունը միջազգային ասպարեզում։  ինչպես տնտեսագետ և «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի» ավագ անդամ «Ագաթա Դեմարայը». իր գրքում գրում է ․–Վերջին տարիներին մենք տեսանք, որ պատժամիջոցները դարձել են ամերիկացի քաղաքական գործիչների դիվանագիտական  սիրելի ​​գործիքը։ Սակայն պատժամիջոցներն անարդյունավետ գործիք են, և պատժամիջոցների քաղաքականության վրա մեծապես հենվելը միայն հանգեցրել է դրա արդյունավետության և կարևորության նվազմանը միջազգային միջավայրում: