Ռուսաստանը չի համակրում ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկին. Մեդվեդև
https://parstoday.ir/hy/news/world-i221002-Ռուսաստանը_չի_համակրում_ԱՄՆ_նախագահի_թեկնածուներից_ոչ_մեկին._Մեդվեդև
Ռուսաստանը չի համակրում ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկին` ամերիկյան նախընտրական քարոզարշավն ընկալելով որպես տարայի մեջ ընկած սարդերի կռիվ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2024 13:40 Asia/Tehran
  • Ռուսաստանը չի համակրում ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկին. Մեդվեդև

Ռուսաստանը չի համակրում ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկին` ամերիկյան նախընտրական քարոզարշավն ընկալելով որպես տարայի մեջ ընկած սարդերի կռիվ։

Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությանը որևէ լավ բան սպասվո՞ւմ է հանրապետական Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալու դեպքում։

«Ռուսաստանը երկխոսություն կվարի ԱՄՆ ցանկացած նախագահի, այդ թվում՝ Թրամփի հետ՝ սեփական շահերը պաշտպանելու տեսանկյունից», - ասել է Մեդվեդևը։

 ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի հինգին: Երկրի ղեկավարի պաշտոնին հավականում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Քամալա Հարիսը: