Պետերբուրգում անցկացվել է ՌԴ Ռազմածովային ուժերի օրվան նվիրված գլխավոր ռազմածովային շքերթը
https://parstoday.ir/hy/news/world-i221014-Պետերբուրգում_անցկացվել_է_ՌԴ_Ռազմածովային_ուժերի_օրվան_նվիրված_գլխավոր_ռազմածովային_շքերթը
Նախօրեին ՌԴ նախագահ Պուտինը հրամանագիր էր ստորագրել հուլիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում Ռազմածովային նավատորմի օրվա առթիվ հանդիսավոր միջոցառում անցկացնելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2024 14:48 Asia/Tehran
  • Պետերբուրգում անցկացվել է ՌԴ Ռազմածովային ուժերի օրվան նվիրված գլխավոր ռազմածովային շքերթը

Նախօրեին ՌԴ նախագահ Պուտինը հրամանագիր էր ստորագրել հուլիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում Ռազմածովային նավատորմի օրվա առթիվ հանդիսավոր միջոցառում անցկացնելու մասին:

Սանկտ Պետերբուրգում այսօր տեղի է ունեցել ՌԴ Ռազմածովային նավատորմի օրվան նվիրված գլխավոր ռազմածովային շքերթը, որին ընդունել է Ռուսաստանի նախագահ, ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահ, ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն ու ՌԾՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Մոիսեևը ՌԴ Ռազմածովային նավատորմի օրվան նվիրված գլխավոր ռազմածովային շքերթին

Շքերթը, ավանդույթի համաձայն, բաղկացած էր ծովային և ցամաքային մասերից։ Շքերթին մասնակցել են 20 վերջրյա նավ և մոտորանավակ, մեկ սուզանավ, չորս առագաստանավ։

Այս տարի տոնախմբության առթիվ Պետերբուրգ էին ժամանել բազմաթիվ օտարերկրացիներ։ Տոնական միջոցառումներին մասնակցում էին Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի Ռազմածովային ուժերի «Ծյաոցզո» և «Հունհու» նավերը։ Հրավերը ընդունել է նաև Ալժիրի ռազմածովային ուժերի «Սումամ» ուսումնական նավը։

Տոնակատարություններին մասնակցելու համար Պետերբուրգ է ժամանել Չինաստանի Ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հու Չժունմինը, ինչպես նաև Կուբայի պատվիրակությունը հանրապետության Ռազմածովային ուժերի հրամանատար Լուիս Ռեյես Լոպեսի գլխավորությամբ:

Շքերթն ավարտվել է զինծառայողների, ռազմածովային նավատորմի նախահամալսարանական հաստատությունների աշակերտների և Պատանեկան բանակի զինծառայողների հանդիսավոր երթով: