Էրդողանը Պաղեստինի նախագահից ներողություն է պահանջել
Հուլիս 28, 2024 19:20 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից ներողություն է պահանջել՝ Թուրքիայի խորհրդարանում ելույթ ունենալու հրավերին չպատասխանելու համար, գրում է TRT Haber-ը։
«Ցավում եմ, որ պարոն Աբասը ելույթ չունեցավ խորհրդարանում, թեև մենք նրան հրավիրել էինք։ Նա պետք է ներողություն խնդրի մեզանից։ Մենք սպասում ենք, որպեսզի տեսնենք՝ արդյոք նա կարող է գալ (Թուրքիա)», - ասել է Էրդողանը:
Մահմուդ Աբասը Պաղեստինի նախագահն է և պետության ամենամեծ քաղաքական կուսակցության՝ ՖԱԹՀ-ի (Պաղեստինի ազգային ազատագրական շարժում) առաջնորդը։
Պիտակ