Անհնար է ամբողջությամբ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը․ Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i221020-Անհնար_է_ամբողջությամբ_ոչնչացնել_ՀԱՄԱՍ_ը_Լավրով
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացումը Գազայի հատվածում զինադադարի հիմնական նախապայման է համարում, սակայն այդ խնդիրն անիրատեսական է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2024 15:55 Asia/Tehran
  • Անհնար է ամբողջությամբ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը․ Լավրով

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացումը Գազայի հատվածում զինադադարի հիմնական նախապայման է համարում, սակայն այդ խնդիրն անիրատեսական է։

Այս մասին Մալայզիա կատարած այցից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Իմ կարծիքով, և իմ գործընկերներից շատերը կիսում են այս տեսակետը, անիրատեսական խնդիր է հիմնովին ոչնչացնել գոյություն ունեցող կազմակերպությունը, որն ունի բավարար հնարավորություններ և բավարար աջակցություն, այդ թվում նաև մահմեդական աշխարհում»,- ասել է նախարարը։