Անհնար է ամբողջությամբ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը․ Լավրով
Հուլիս 28, 2024 19:25 Asia/Tehran
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացումը Գազայի հատվածում զինադադարի հիմնական նախապայման է համարում, սակայն այդ խնդիրն անիրատեսական է։
Այս մասին Մալայզիա կատարած այցից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Իմ կարծիքով, և իմ գործընկերներից շատերը կիսում են այս տեսակետը, անիրատեսական խնդիր է հիմնովին ոչնչացնել գոյություն ունեցող կազմակերպությունը, որն ունի բավարար հնարավորություններ և բավարար աջակցություն, այդ թվում նաև մահմեդական աշխարհում»,- ասել է նախարարը։
Պիտակ