Մադուրոն հաղթել է Վենեսուելայի նախագահական ընտրություններում
https://parstoday.ir/hy/news/world-i221024-Մադուրոն_հաղթել_է_Վենեսուելայի_նախագահական_ընտրություններում
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երրորդ ժամկետով ընտրվել է երկրի ղեկավար՝ հավաքելով ձայների 51 %-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ նման տվյալներ է հրապարակել ընտրական հանձնաժողովը ընտրաթերթիկների 80 %-ի հաշվարկից հետո։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2024 06:21 Asia/Tehran
  • Մադուրոն հաղթել է Վենեսուելայի նախագահական ընտրություններում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երրորդ ժամկետով ընտրվել է երկրի ղեկավար՝ հավաքելով ձայների 51 %-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ նման տվյալներ է հրապարակել ընտրական հանձնաժողովը ընտրաթերթիկների 80 %-ի հաշվարկից հետո։

Գործակալությունը նշում է, որ մի քանի էքզիթ փոլերի արդյունքներով հաղթող պետք է դառնար ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը, որն, ըստ հարցումների, հավաքելու էր ձայների 65 %-ը։ 

Ըստ Վենեսուելայի ընտրական հանձնաժողովի՝ Գոնսալեսը հավաքել է ձայների 44 %-ը՝ չնայած ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել էր, որ «տոնելու պատճառներ ունի», և խնդրել էր աջակիցներին շարունակել ընտրաթերթիկների հաշվարկի մոնիթորինգը։

Մադուրոն նախագահական պալատի մոտ հավաքված աջակիցներին ասել է, որ իր վերընտրվելը խաղաղության և կայունության հաղթանակ է։ Նա հայտարարել է, որ հուլիսի 29-ին կստորագրի հռչակագիր «ազգային մեծ երկխոսություն» անցկացնելու մասին։ 

 61-ամյա Մադուրոն Վենեսուելայի ղեկավարն է արդեն 11 տարի։