Չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ–ն պատասխանել է Ադրբեջանին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում Ադրբեջանի տարածած լուրն այն մասին, թե հայկական կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է ՊՆ–ի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք` Ադրբեջանի ՊՆ–ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, թե հուլիսի 20-ին՝ ժամը 22։10-ին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ–ն հերքել էր նաև այդ լուրը։