Չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ–ն պատասխանել է Ադրբեջանին
https://parstoday.ir/hy/news/world-i221030-Չի_համապատասխանում_իրականությանը._ՀՀ_ՊՆ_ն_պատասխանել_է_Ադրբեջանին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում Ադրբեջանի տարածած լուրն այն մասին, թե հայկական կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2024 07:05 Asia/Tehran
  • Չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ–ն պատասխանել է Ադրբեջանին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում Ադրբեջանի տարածած լուրն այն մասին, թե հայկական կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է ՊՆ–ի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք` Ադրբեջանի ՊՆ–ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, թե հուլիսի 20-ին՝ ժամը 22։10-ին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ–ն հերքել էր նաև այդ լուրը։