Ադրբեջանը ԵԽԽՎ-ին խորհրդարանական ընտրությունները դիտարկելու հրավեր չի ուղարկել․ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i221052-Ադրբեջանը_ԵԽԽՎ_ին_խորհրդարանական_ընտրությունները_դիտարկելու_հրավեր_չի_ուղարկել_ԱԳՆ
Ադրբեջանական կողմը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) հրավեր չի ուղարկել սեպտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2024 14:35 Asia/Tehran
  • Ադրբեջանը ԵԽԽՎ-ին խորհրդարանական ընտրությունները դիտարկելու հրավեր չի ուղարկել․ԱԳՆ

Ադրբեջանական կողմը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) հրավեր չի ուղարկել սեպտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նշված չէ այն միջազգային կազմակերպությունների ցանկում, որոնց հրավեր է ուղարկվել Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար: Մենք հրավիրել ենք ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին, ԱՊՀ-ին, ԻՀԿ-ին, ՎՈւԱՄ-ին, Չմիավորման շարժման երիտասարդական կազմակերպությանը, Շանհայի համագործակցության կազմակերպությանը, ԹՊԿ-ին (Թյուրքական պետությունների կազմակերպություն,– խմբ.)»,-ասված է տեղական ԱԳՆ-ի պատասխանում։

Հունիսի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն էր ստորագրել վեցերորդ գումարման Միլի մեջլիսը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները 2024 թվականի սեպտեմբերի 1-ին նշանակելու մասին:

Հիշեցնենք` ԵԽԽՎ-ն հունվարի 24-ին հրաժարվել է վավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, ինչը նշանակում է պատվիրակության առնվազն 1 տարով հեռացում կազմակերպությունից: Այս ընթացքում այն կարող է վերադառնալ միայն այն դեպքում, եթե կատարի իր նորմատիվ պարտավորությունները: Իր որոշման մեջ ԵԽԽՎ-ն հղում է անում Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի վերաբերյալ ավելի վաղ ընդունված բանաձևերին, որոնք անտեսվել են Ադրբեջանի կողմից: