Հայաստանը ցանկանում է փակել Ադրբեջանի հետ հակամարտության էջը. Միրզոյանը` Կիպրոսում
https://parstoday.ir/hy/news/world-i221056-Հայաստանը_ցանկանում_է_փակել_Ադրբեջանի_հետ_հակամարտության_էջը._Միրզոյանը_Կիպրոսում
Հայաստանը ցանկանում է փակել Ադրբեջանի հետ հակամարտության էջը։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Կիպրոսի արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Նիկոսիայում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2024 14:38 Asia/Tehran
  • Հայաստանը ցանկանում է փակել Ադրբեջանի հետ հակամարտության էջը. Միրզոյանը` Կիպրոսում

Հայաստանը ցանկանում է փակել Ադրբեջանի հետ հակամարտության էջը։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Կիպրոսի արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Նիկոսիայում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ Երևանը դեռևս Բաքվից պատասխան չի ստացել սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության և սպառազինությունների փոխադարձ վերահսկողության վերաբերյալ ավելի վաղ արված առաջարկներին, և որ դրանք մնում են ուժի մեջ։

Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստանում և Կիպրոսում փոխադարձաբար դեսպանությունների բացմանը, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճին, ԵՄ խորհրդի` Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացմանը և տարածաշրջանային զարգացումներին։

ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։

Նա ընդգծել է երկու ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված գործընկերությունը, ինչպես նաև տարբեր հարթակներում համատեղ ջանքերով այն առավել ընդլայնելու պատրաստակամությունը։

Հիշեցնենք` Միրզոյանը Կիպրոսում է Կոմբոսի հրավերով։ Նախատեսված է ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովում:

Ծրագրված են նաև հանդիպումներ Կիպրոսի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: