ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանում է
https://parstoday.ir/hy/news/world-i221070-ՀՀ_վարչապետ_Նիկոլ_Փաշինյանն_Իրանում_է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Իրան: Համապատասխան տեսանյութը Փաշինյանը հրապարակել է «Ֆեյսբուքի» իր էջում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2024 11:27 Asia/Tehran
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Իրան: Համապատասխան տեսանյութը Փաշինյանը հրապարակել է «Ֆեյսբուքի» իր էջում։

ՀՀ վարչապետը ներկա կգտնվի  Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը

Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահ, Բյուջետային կազմակերպության նախագահ, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Դավուդ Մանզուրը:

Նշենք, որ երդմնակալության արարողությանը, որը կայանալու է Իրանի Միլի Մեջլիսի շենքում, մասնակցելու են տարբեր երկրների ղեկավարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Միջոցառումից հետո Իրանի նորընտիր նախագահը խորհրդարանի հաստատմանն է ներկայացնելու իր կաբինետի կազմը։

Հիշեցնենք` այն բանից հետո, երբ մայիսի 19-ին ավիավթարից մահացավ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեցին երկու փուլով։

Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է առողջապահության նախկին նախարար Փեզեշքիանը։ Նա առաջադրվել էր որպես ռեֆորմիստական թևի թեկնածու։ Մասուդ Փեզեշքիանն  ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Մահաբադ քաղաքում: