Հայաստանը կմասնակցի Սյանշանի անվտանգության համաժողովին. Էդվարդ Ասրյան
https://parstoday.ir/hy/news/world-i221102-Հայաստանը_կմասնակցի_Սյանշանի_անվտանգության_համաժողովին._Էդվարդ_Ասրյան
Հայաստանը կմասնակցի Սյանշանի անվտանգության հարցերով 11-րդ համաժողովին։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այս մասին հայտնեց` ելույթ ունենալով Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի կազմավորման 97-ամյակի կապակցությամբ դեսպանատանը կազմակերպված միջոցառման ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2024 16:10 Asia/Tehran
  • Հայաստանը կմասնակցի Սյանշանի անվտանգության համաժողովին. Էդվարդ Ասրյան

Հայաստանը կմասնակցի Սյանշանի անվտանգության հարցերով 11-րդ համաժողովին։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այս մասին հայտնեց` ելույթ ունենալով Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի կազմավորման 97-ամյակի կապակցությամբ դեսպանատանը կազմակերպված միջոցառման ժամանակ։

«Սեպտեմբերին ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի այց է նախատեսվում Չինաստան՝ Սյանշանի 11-րդ համաժողովին մասնակցելու նպատակով»,- ասաց Ասրյանը:

Նա ընդգծեց, որ Չինաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և Պեկինի հետ հարաբերությունների զարգացումը Երևանի առաջնահերթություններից է:

Ասրյանը նշեց, որ երկրները համագործակցում են նաև պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի մակարդակով: