ժամանակակից ստրկություն․ Ներգաղթյալներին ներգրավելու Եվրոպայի նպատակը շատ էժան աշխատուժն է
https://parstoday.ir/hy/news/world-i221120-ժամանակակից_ստրկություն_Ներգաղթյալներին_ներգրավելու_Եվրոպայի_նպատակը_շատ_էժան_աշխատուժն_է
Էժան աշխատուժի օգտագործումը և աշխատանքային միգրանտներին ցածր աշխատավարձ վճարելը Եվրոպայում այս խմբի շահագործման ընդամենը մեկ օրինակն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2024 12:46 Asia/Tehran
  • ժամանակակից ստրկություն․ Ներգաղթյալներին ներգրավելու Եվրոպայի նպատակը շատ էժան աշխատուժն է

Էժան աշխատուժի օգտագործումը և աշխատանքային միգրանտներին ցածր աշխատավարձ վճարելը Եվրոպայում այս խմբի շահագործման ընդամենը մեկ օրինակն է:

Ավելի լավ աշխատանքի ակնկալիքով իրենց հայրենիքից Եվրոպա տեղափոխվող ներգաղթյալների մեծ մասին մտահգում է այն հանգամանքը, որ իրենց ցածր աշխատավարձի մասին բացահայտումների արդյունքում, աշխատանքային վիզաների ժամկետի ավարտին, իրենց կարող են վտարել եվրոպական երկրներից։ 

Pars Today-ի հաղորդմամբ՝ Աշխատանքի միջազգային կազմակերպությունն այս կապակցությամբ հայտարարել է. «Հարկադիր աշխատանքի կեսից ավելի դեպքերը գրանցվում են միջին կամ բարձր եկամուտ ունեցող երկրներում, իսկ աշխատանքային միգրանտներն այդ երևույթից տուժում են երեք անգամ ավելի շատ»։ 

Սոցիալական արդարության կենտրոնի և Բրիտանիայի արդարադատության և խնամքի ինստիտուտի զեկույցի համաձայն․ «Աշխարհի տարբեր երկրներում ընթացող պատերազմները, պատժամիջոցները և  մարդկանց վրա գործադրվող ճնշումները խթանել են ժամանակակից ստրկական ցանցերի գործունեությունը: Շահագործելով զոհերին ու նրանց ստիպելով կատարել շատ ցածր վարձատրվող աշխատանք, այս ցանցերը միլիարդավոր դոլարների շահույթ են ստանում, հատկապես Եվրոպայում և ԱՄՆ-ում»:
Եվրոպական երկրներից Գերմանիայում առկա է աշխատանքային միգրանտների շահագործման լուրջ խնդիր։ 

Pars Today-ը  հղում անելով «Միզան» լրատվական գործակալությանը, հաղորդում է, որ միգրանտների և փախստականների համար ցածր վարձատրվող հարկադիր աշխատանքի ծրագրերի փորձարկմամբ, Գերմանիան խնդիրներ է ստեղծել մարդու իրավունքների ոլորտում։ 
Մինչ Բեռլինը հայտարարում է թե ծրագիրն ուղղված է ներգաղթյալների ինտեգրմանը, քննադատները պնդում են, որ Գերմանիան օգտագործում է խոցելի խավին՝ ստրուկների նման աշխատեցնելով նրանց, որպեսզի լուծի այնպիսի խնդիրներ, ինչպես՝ ներգաղթյալների և ապաստան հայցողների ժամանման և աշխատուժի պակասի վերաբերյալ ծայրահեղ աջերի քննադատությունը։

Ըստ այս զեկույցի՝ արևելյան Գերմանիայի Թյուրինգիա նահանգում ներգաղթյալներին և ապաստան հայցողներին վճարվում է սովորական աշխատավարձի մեկ երրորդը այնպիսի աշխատանքների համար, ինչպիսիք են ծառերը կտրելը և ակումբների մաքրությունը:

Բրիտանիայում նույնպես աշխատանքային միգրանտների վիճակը շատ բարդ է։ Guardian-ը, վկայակոչելով անգլիական հեղինակավոր համալսարանների հետազոտությունները, գրում է․ «Բրեքսիթից հետո երկրում առկա է աշխատուժի լուրջ պակաս։ Եվ ճգնաժամը հաղթահարելու նպատակով, Լոնդոնը դյուրացրել է ներգաղթյալներին աշխատանքային վիզաների տրամադրումը։ Սակայն արդյունքում խախտվել է աշխատանքային օրենսդրությունը և գործադիր մարմինների կողմից ներգաղթյալների աշխատանքային պայմանների նկատմամբ վերահսկողությունը, ինչն իր հերթին մեծացրել է ներգաղթյալների «ստրկության» ռիսկը»։ 

Ֆրանսիայիում ներգաղթյալների աշխատանքային խնդիրներին գումարվում է նրանց նկատմամբ ռասայական խտրականությունը։ 

Euronews-ը գրում է․ «Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի «Ներգաղթյալներն ու ներգաղթյալների ժառանգները Ֆրանսիայում» վերնագրով ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ աշխատող ներգաղթյալները հաճախ ունեն սահմանափակ պայմաններով պայմանագրեր, նրանց աշխատանքային պայմանները շատ հաճախ ավելի բարդ են, իսկ աշխատավարձերն ու տրամադրվող նպաստները՝ ցածր»։