Ամերիկացիները բողոքի ցույց են անցկացրել՝ դատապարտելով Իսմայիլ Հանիեյի սպանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i221184-Ամերիկացիները_բողոքի_ցույց_են_անցկացրել_դատապարտելով_Իսմայիլ_Հանիեյի_սպանությունը
Նյու Յորքում հավաքված մի խումբ ամերիկացիներ դատապարտել են Սիոնիստական ռեժիմի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեյի սպանությունը։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Օգոստոս 02, 2024 07:23 Asia/Tehran
  • Ամերիկացիները բողոքի ցույց են անցկացրել՝ դատապարտելով Իսմայիլ Հանիեյի սպանությունը

Նյու Յորքում հավաքված մի խումբ ամերիկացիներ դատապարտել են Սիոնիստական ռեժիմի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեյի սպանությունը։

Հուլիսի 31-ին Թեհրանում Իսմայիլ Հանիեյի կացության վայրի վրա իրականացված հարձակման հետևանքով, ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավարը և նրա թիկնապահը նահատակվել էին։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքում կայացած՝ Պաղեստինի կողմնակիցների ցույցի մասնակիցները բռնել են Իսմայիլ Հանիեյի նկարները։

Նրանք բարձրացրել են ՀԱՄԱՍ-ի ռազմական ճյուղի՝ «Էզեդդին Ղասամ» գումարտակների դրոշը և այրել ԱՄՆ-ի դրոշը։

Ցույցը կազմակերպած Within Our Lifetime խումբը X-ում հրապարակել է ակցիայի տեսանյութերը և գրել, որ Իսրայելի ապարտեիդի ռեժիմի կողմնակիցները երբեք չեն հանգստանալու։

Խումբը  դատապարտել է նաև Իսրայելի կողմից Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր հրամանատար Ֆուադ Շեքարի սպանությունը, հավելելով․ «Սիոնիստները կարծում են, թե սպանությունները կկանգնեցնեն ազատության երթը, սակայն Պաղեստինի համար պայքարի 76-ամյա պատմությունը հակառակն է ապացուցում»։

Հուլիսի 30-ին Իսրայելի ռեժիմը երեք հրթիռ է արձակել Բեյրութի արվարձաններում գտնվող բնակելի շենքի վրա՝ որի հետևանքով նահատակվել է «Հեզբոլլահ» շարժման գլխավոր հրամանատար  Ֆուադ Շեքարը: