Անգլիայի Քենթերբերի եկեղեցու արքեպիսկոպոս. Օկուպացիայի ավարտը իրավական և բարոյական հրամայական է
Բրիտանական Telegraph թերթը վերջերս մի հոդվածում գրել էր. «Ջասթին Ուելբին իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի Գերագույն դատարանի վճռին, որը Իսրայելի ռեժիմի ներկայությունը պաղեստինյան օկուպացված տարածքներում «անօրինական» է ճանաչել և կոչ արել վերջ տալ այդ օկուպացիային»։
Ինչպես հաղորդում է Parstoday-ը, հղում անելով IRNA-ին, Ուելբին ՄԱԿ-ի անդամներին, այդ թվում՝ Միացյալ Թագավորությանը, խնդրել է «դրականորեն արձագանքել» Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) ոչ պարտադիր վճռին և ճանաչել Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը։
Ամբողջ աշխարհից կազմված Արդարադատության միջազգային դատարանի դատավորների կոլեգիան, համաձայն այս վճռին հայտարարեց որ Իսրայելի ռեժիմը պետք է անհապաղ դադարեցնի բոլոր նոր ավանաշինության աշխատանքները և չեղարկվեն գրավյալ տարածքներում Պաղեստինի ժողովրդի նկատմամբ խտրական բոլոր օրենքներն ու միջոցները։
Արդարադատության միջազգային դատարանն իր հայտարարության մեջ նշել է. «Իսրայելը «օկուպացված պաղեստինյան տարածքների նկատմամբ մշտական վերահսկողության բռնակցման և իրականացման, ինչպես նաև սեփական ճակատագիրը որոշելու պաղեստինյան ժողովրդի իրավունքների ոտնահարման միջոցով» մշտապես շարունակում է իր չարաշահումները որպես օկուպանտ տերություն, և որ սրանք հիմնական սկզբունքները խախտելու վառ օրինակներ են և այս դատարանն անօրինական է համարում Իսրայելի (ռեժիմի) առկայությունը օկուպացված պաղեստինյան տարածքներում։
Ուելբին իր ուրբաթօրյա հայտարարության մեջ նշել է. «Արդարադատության միջազգային դատարանի որոշումը միանշանակ ցույց է տալիս, որ Իսրայելի (ռեժիմի) ներկայությունը օկուպացված պաղեստինյան տարածքներում անօրինական է և պետք է հնարավորինս շուտ դադարեցվի»։
Նա հավելեց. «Այժմ, երբ աշխարհը բախվում է միջազգային իրավունքի աճող խախտումների, և որ կասկածի տակ է դրվում կանոնների վրա հիմնված համակարգի նկատմամբ հավատարմությունը, անհրաժեշտ է, որ ամբողջ աշխարհի կառավարությունները ևս մեկ անգամ շեշտեն իրենց անսասան հավատարմությունը Արդարադատության միջազգային դատարանի բոլոր որոշումներին: Միջազգային իրավունքը պաշտպանում է մեր ընդհանուր մարդկությունը և մեր արժանապատվությունն ու բարգավաճումը»:
Քանթրբերի եկեղեցու արքեպիսկոպոսը հավելեց. «Որպեսզի դիմակայենք մի աշխարհում, որտեղ այնպիսի գործողությունները, ինչպիսիք են խոշտանգումները, պատանդ վերցնելը և բռնությունը դարձել են սովորական արարքներ, մենք պետք է ցանկացած իրավիճակում հավատարիմ մնանք օրենքին առանց վախի կամ օգուտի»: Բայց արդեն երկար ժամանակ է, ինչ միջազգային օրենքները կիրառվում և աջակցվում են ընտրովի, ինչը վտանգում է մեր ընդհանուր խաղաղությունն ու անվտանգությունը։ Հիմա ժամանակն է շրջելու այս կործանարար ուղին»:
Նրա խոսքով՝ վերջին տասնամյակների իր այցելությունները ցույց են տվել, որ իսրայելական հաջորդական կաբինետների կողմից օկուպացված տարածքներում պարտադրված ռեժիմը ենթարկվել է համակարգված խտրականության։ Նաև Իսրայելի ռեժիմը ժխտել է պաղեստինցիների ազատությունն ու հույսը՝ անօրինական բնակավայրերի և պաղեստինցի ժողովրդին բնական ռեսուրսներից զրկելու և արդարադատությունն ու անվտանգությունը խախտող ռազմական ռեժիմ սահմանելու միջոցով:
Քենթերբերի եկեղեցու արքեպիսկոպոսը իր խոսքերի մեկ այլ բաժնում հավելեց. «Ես հատկապես տեղյակ եմ դրա ազդեցության մասին պաղեստինցի քրիստոնյաների վրա: Հարց, որը սպառնում է նրանց ապագային ու կյանքին։ Հասկանալի է, որ օկուպացիայի ավարտը իրավական և բարոյական հրամայական է»։
Նա ՄԱԿ-ի բոլոր անդամներին կոչ է արել ապահովել հնարավոր միջոցները, իրենց անհատական և համատեղ գործողությունները համապատասխանեցնլու Արդարադատության միջազգային դատարանի տեսակենտերին՝ Իսրայելի ռեժիմի կողմից օկուպացված տարածքների անօրինականության վերաբերյալ և ճանապարհ հարթեն Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար:
Նշենք, որ իսրայելական ռեժիմի կառուցվածքը ստեղծվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից հրեաների ներգաղթի միջոցով դեպի պաղեստինյան երկիր, և դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր տարբեր զանգվածային սպանությունների ծրագրեր են իրականացվել Պաղեստինի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու և նրա ողջ երկիրը տիրանալու նպատակով:
Մի շարք երկրներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավորությամբ, լուրջ կողմնակիցներ են Իսրայելի գաղութատիրական ռեժիմի լուծարմանը և հրեաների իրենց իսկական երկրներ վերադարձին: