Հայաստանի ներկայացուցիչները գորգերի և կարպետների սիմպոզիումում հանդիպել են ադրբեջանցիներին
https://parstoday.ir/hy/news/world-i22123-Հայաստանի_ներկայացուցիչները_գորգերի_և_կարպետների_սիմպոզիումում_հանդիպել_են_ադրբեջանցիներին
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Վրաստանի Ախլցխա քաղաքի Ռաբաթի պատմական ամրոցում 2016թ. հունիսի 10-12-ը տեղի ունեցած «Ռաբաթի» գորգերի և կարպետների 1-ին միջազգային սիմպոզիումին, որտեղ հանդիպել են ադրբեջանցիների հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2016 19:18 Asia/Tehran
  • Հայաստանի ներկայացուցիչները գորգերի և կարպետների սիմպոզիումում հանդիպել են ադրբեջանցիներին

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Վրաստանի Ախլցխա քաղաքի Ռաբաթի պատմական ամրոցում 2016թ. հունիսի 10-12-ը տեղի ունեցած «Ռաբաթի» գորգերի և կարպետների 1-ին միջազգային սիմպոզիումին, որտեղ հանդիպել են ադրբեջանցիների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնից, Հայաստանը տևական դադարից և լռությունից հետո է մասնակցել նմանատիպ ֆորումի։

Հաղորդագրության մեջ նշված է. « Վրաստանի Ախլցխա քաղաքի Ռաբաթի պատմական ամրոցում 2016թ. հունիսի 10-12-ը տեղի ունեցավ «Ռաբաթի» գորգերի և կարպետների 1-ին միջազգային սիմպոզիումը, որին մասնակցում էին Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ղրղզստանը, Իսպանիան, Անգլիան, Ամերիկան: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրին Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գիտաշխատող Տաթև Մուրադյանը, ՀՀ ժողովրդական վարպետ, ասեղնագործուհի Արփի Ավդալյանը և Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի արվեստաբան Աստղիկ Ամիրբեկյանը:

Մասնակից երկրները հանդես եկան իրենց հին և նոր գորգերի, կարպետների ցուցադրությամբ, ինչպես նաև զեկուցումներ ներկայացրին երկօրյա գիտաժողովում: Տեղի ունեցան մի շարք գործնական պարապմունքներ, գորգի թելերի ներկում, քննարկումներ և այլն»:

Տևական դադարից և լռությունից հետո նմանատիպ ֆորումներում Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության և ադրբեջանցիների հետ հանդիպման մանրամասները կներկայացնի Կենտրոնի գիտաշխատող, ազգագրագետ Տաթև Մուրադյանը»։