Ադրբեջանի հերթական սադրանքն ու մեղադրանքները Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/world-i221232-Ադրբեջանի_հերթական_սադրանքն_ու_մեղադրանքները_Հայաստանին
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Գլխավոր դատախազության, Պետական ​​սահմանային ծառայության և Ականազերծման գործողությունների Ադրբեջանի գործակալության (ANAMA) համատեղ տեղեկատվությանը, հայտնում են Հայաստանի կողմից վերջերս փոխանցված տարածքներից մեկում ականի պայթյունի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2024 14:46 Asia/Tehran
  • Ադրբեջանի հերթական սադրանքն ու մեղադրանքները Հայաստանին

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Գլխավոր դատախազության, Պետական ​​սահմանային ծառայության և Ականազերծման գործողությունների Ադրբեջանի գործակալության (ANAMA) համատեղ տեղեկատվությանը, հայտնում են Հայաստանի կողմից վերջերս փոխանցված տարածքներից մեկում ականի պայթյունի մասին։

«Օգոստոսի 2-ին հայկական կողմի տեղադրած ականները պայթել են Ղազախի շրջանի Գըզըլգաջիլի գյուղում»,- ասվում է ադրբեջանական գերատեսչությունների հաղորդագրության մեջ։

Պայթյունի հետևանքով Պետական ​​սահմանապահ ծառայության և ականազերծման գործակալության աշխատակիցը վիրավորվել են ոտքերից, իսկ գործակալության ևս երկու աշխատակիցներ ստացել են բեկորային վնասվածքներ։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշենք, որ խոսքը սահմանի նախկին հատվածի մասին է, որտեղ երկու կողմից ականներ են կիրառվել։ Հիմա Ադրբեջանը դա ներկայացնում է որպես «Հայաստանի կողմից տեղադրված ականներ» գրեթե գյուղում և օգտագործում է միջադեպը սադրանքների ու մեղադրանքների համար։