Ադրբեջանի հերթական սադրանքն ու մեղադրանքները Հայաստանին
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Գլխավոր դատախազության, Պետական սահմանային ծառայության և Ականազերծման գործողությունների Ադրբեջանի գործակալության (ANAMA) համատեղ տեղեկատվությանը, հայտնում են Հայաստանի կողմից վերջերս փոխանցված տարածքներից մեկում ականի պայթյունի մասին։
«Օգոստոսի 2-ին հայկական կողմի տեղադրած ականները պայթել են Ղազախի շրջանի Գըզըլգաջիլի գյուղում»,- ասվում է ադրբեջանական գերատեսչությունների հաղորդագրության մեջ։
Պայթյունի հետևանքով Պետական սահմանապահ ծառայության և ականազերծման գործակալության աշխատակիցը վիրավորվել են ոտքերից, իսկ գործակալության ևս երկու աշխատակիցներ ստացել են բեկորային վնասվածքներ։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշենք, որ խոսքը սահմանի նախկին հատվածի մասին է, որտեղ երկու կողմից ականներ են կիրառվել։ Հիմա Ադրբեջանը դա ներկայացնում է որպես «Հայաստանի կողմից տեղադրված ականներ» գրեթե գյուղում և օգտագործում է միջադեպը սադրանքների ու մեղադրանքների համար։