Վենեսուելայի նախագահը հայտնել է բողոքի ակցիաների ընթացքում երկու զինվորականների զոհվելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i221238-Վենեսուելայի_նախագահը_հայտնել_է_բողոքի_ակցիաների_ընթացքում_երկու_զինվորականների_զոհվելու_մասին
Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում երկու զինվորական է զոհվել, ուժային կառույցների ևս 120 աշխատակից վիրավորվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2024 14:58 Asia/Tehran
  • Վենեսուելայի նախագահը հայտնել է բողոքի ակցիաների ընթացքում երկու զինվորականների զոհվելու մասին

Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում երկու զինվորական է զոհվել, ուժային կառույցների ևս 120 աշխատակից վիրավորվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։

Երկրի ղեկավարը նշել է, որ անկարգությունների ընթացքում վնաս է հասցվել հիվանդանոցներին, համալսարաններին և հասարակական տրանսպորտին: 

Մադուրոն հավաստիացրել է, որ իրավապահ մարմիններն անպայման կբացահայտեն և պատասխանատվության կենթարկեն յուրաքանչյուրին, ով ուժայինների զոհվելու և վիրավորվելու պատճառ է դարձել: